Լրահոս

05.05.2014 14:37


Արեն Մանուկյան. «Մայիսի 10-ին կկայանա Կոնգրեսի երիտասարդական առաջին համագումարը»

Արեն Մանուկյան. «Մայիսի 10-ին կկայանա Կոնգրեսի երիտասարդական առաջին համագումարը»

Հայ ազգային կոնգրեսի անդամ Արեն Մանուկյանի հետ ilur.am–ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական համագումարի, «Երիտասարդական կոնգրեսի» նպատակների, մյուս ուժերի հետ համագործակցության եւ զանգվածային երիտասարդական միջոցառումների մասին:

-Արե՛ն, մայիսի 10-ին տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական համագումարը: Ինչո՞վ է այս համագումարը տարբերվելու նախորդներից:

-«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ձևավորումից հետո սա լինելու է երիտասարդական առաջին համագումարը: Բավական շատ նոր մարդիկ, նոր դեմքեր կան, որ մտել են կուսակցություն, եւ առաջին անգամ է, որ ձեւավորվելու է նոր կառույց, և հենց այդ կառույցը ձեւավորելու է իր ղեկավար կազմն ու ընտրելու է իր գործունեության ուղղությունը հետագա երկու տարիների համար:

-Ի՞նչ նպատակներ է իր առջեւ դրել «Երիտասարդական կոնգրեսը»:

-«Երիտասարդական կոնգրեսը» գործելու է որպես կառույց: Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները ողջ ընթացքում քաղաքական դաշտում բավական ակտիվ են եղել՝ կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, ակցիաներ: Հիմնական խնդիրը, որը մեր առջեւ դրված է, հիմա էլ ակտուալ է՝ երկրում սահմանադրական կարգի հաստատումը: Այդ առումով մենք մեր կառույցով էլի շարունակելու ենք մեր գործունեությունը: Այժմ երկրում ձեւավորվել է նոր քաղաքական իրավիճակ, որը նաեւ ենթադրում է ակտիվություն, եւ երիտասարդները՝ որպես նաեւ շարժիչ ուժ, բավական շատ անելիքներ ունեն, որոնք էլ պետք է քննարկվեն եւ որոշվեն հենց այս համագումարի ժամանակ:

-Կոնգրեսի երիտասարդները հանդիպումներ են ունեցել ոչ իշխանական քառյակի երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ, այդ հանդիպումներին դու նույնպես մասնակցել ես: «Երիտասարդական կոնգրեսի» շրջանակներում կլինե՞ն նոր հանդիպումներ:

-Այո՛. համագործակցությունը շարունակվելու է եւ՛ ոչ իշխանական կուսակցությունների, եւ՛ դաշտում առկա մյուս ակտիվ անհատների, քաղաքացիական նախաձեռնությունների հետ: Այսինքն, բոլոր նրանց հետ, ում համար գոյություն ունի նույն խնդիրը:

Մանրամասները՝ ilur.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը