Լրահոս

06.05.2014 10:10


«Անաստաս Միկոյանի արձանի կանգնեցման որոշումը տհասության վառ օրինակ է»

«Անաստաս Միկոյանի արձանի կանգնեցման որոշումը տհասության վառ օրինակ է»

Ինչքան հասկանում եմ՝ արձանների կառուցումը գալիս է հեթանոսական ժամանակներից: Ժամանակին դրանք կուռքերի արձաններ են եղել, և այդ կուռքերից յուրաքանչյուրը խորհրդանշել է ինչ-որ սկզբունք կամ հանրային գործառույթ: Կուռքերի շուրջ կատարվող խնկարկման ծեսերը շատ լավ մտածված պսիխոտեխնիկաներ են եղել, որոնք նպաստել են մարդկանց հոգևոր աճին: Օրինակ՝ Վահագնին նվիրված ծեսը մարտիկի մոտ արթնացրել է քաջության որակներ:

Քրիստոնեկան ժամանակներում արձանապաշտությունը նույնպես իր դերն ու նշանակությունն է ունեցել: Սովետների օրոք պատմական անձանց արձանների կանգնեցումը տեղավորվում էր «մեծ մեռելների» պաշտանմունքի տրամաբանության մեջ, և էլի քիչ թե շատ աշխատող պսիխոտեխնիկա էր: Բայց հիմա Երևանում Անաստաս Միկոյանի արձանի կանգնեցման որոշումը տհասության վառ օրինակ է և նույնիսկ չի սպասարկում «Եվրասիականության» պրոյեկտը: Այդ նպատակի համար Շահումյանի և Մյասնիկյանի արձանները լրիվ բավական են: Եթե Երևանը հարուստ բյուջե ունի և ծախսելու տեղ է փնտրում, ապա ավելի ուրախ և կրեատիվ կլիներ, որ Անաստաս Միկոյանի արձանի փոխարեն Երևանում տեղադրվեին Անանասի և Միկի Մաուսի արձանները:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը