Մեկնաբանություն

06.05.2014 02:58


«Ճաք տվածը» մնում է «Ճաք տված»

«Ճաք տվածը» մնում է «Ճաք տված»

Հեռացող նախարարներից ամենահուզիչը Հրայր Թովմասյանի խոսքն էր:

Նախկին նախարարը նախարարության աշխատակիցներին շնորհակալություն հայտնեց «երբեմն շատ ուշ տուն գնալու համար, երբեմն՝ գիշերներ անցկացնելու համար»։

Դե, հիմա կարեւոր չէ, թե ով ում հետ է գիշերներ անցկացրել այդ նախարարությունում :)

Խոսքը անձնուրաց, տուն-տեղ, ընտանիք մոռացած ու խելակորույս աշխատանքին նվիրվելու մասին է:

Երեւի, իրենց գործի հանդեպ դրսեւորած բուռն սիրուց արդարադատությունը չի դիմացել եւ...ուշագնաց է եղել:

Այլապես, ի՞նչպես հասկանալ այն, որ երկրում բոլորը փնտրում ու չեն գտնում արդարադատություն:

Չէ, բայց մի քանիսն, այնուամենայնիվ, տեսել ու համոզվել են, որ երկրում արդարադատություն կա: Օրինակ, Լիսկան ...

Կիմա Եղիազարյան

Հ.Գ.։ Հա, ի դեպ, Թովմասյանը խոստացել էր անպատասխան չթողնել իրեն «չաթլախ» անվանած պատգամավորին։

«Մեր իրականության մեջ նման բառերի օգտագործումը երբեք անպատասխան չի մնում և ներողությունով չի հարթվում՝ պարզապես իմ դիրքը բացառում է այս պահին պատասխանելը: Ինձ համար փակված է այդ հարցն այնքան ժամանակ, քանի դեռ ես նախարար եմ: Ինչ կլինի դրանից հետո, վստահ եմ՝ բոլորը կիմանան»,- երկու ամիս առաջ հայտարարել էր նա:

Ի՞նչ իմանար, որ նախարարի պաշտոնից այսքան շուտ կազատվի:

Բայց դե նա խոստացել է ու հիմա շատերն անհամբեր սպասում են արդեն ազատ «դիրքից» իրականացնող նրա «արդարադատությանը» պատգամավորի նկատմամբ: Բայց միևնույն է դրանից բան չի փոխվի։ «Ճաք տվածը» մնում է «ճաք տված» լինի նա նախարարի, թե նախկին նախարարի կարգավիճակում։

Այս խորագրի վերջին նյութերը