Տնտեսական

06.05.2014 10:10


Արարատի մարզի ոռոգման ջրի խնդիրներին ավելացել է նաև խմելու ջրի խնդիրը

Արարատի մարզի ոռոգման ջրի խնդիրներին ավելացել է նաև խմելու ջրի խնդիրը
«Մեր տեղեկություններով՝ Արարատի մարզի ոռոգման ջրի խնդիրներին ավելացել է նաև խմելու ջրի խնդիրը։ Բնակիչները նշում են, որ խմելու ջրի վիճակը շատ վատ է, և իրենք համարյա ծորակից հոսող ջուր չեն տեսնում, սակայն ջրի վարձը հավաքողները պարտադրում են իրենց վճարել չօգտագործած ջրի դիմաց։ Արդարանալու համար վերջիններս նշում են, որ «Հայջրմուղկոյուղու» կողմից իրենց վրա դրված է կոնկրետ թիվ, թե որ համայնքից որքան գումար պետք է հավաքեն։

«Չորրորդ իշխանության» աղբյուրների փոխանցմամբ՝ Բուրաստան գյուղը, օրինակ, պարտավոր է վճարել 300 հազար դրամ, Ազատավան գյուղը՝ 500 հազար, իսկ Բաղրամյան գյուղը՝ 400 հազար դրամ։ Եթե այս հրահանգները չկատարվեն, «ջրի մարդկանց» սպառնում է աշխատանքից ազատում»,–գրում է «ՉԻ»–ն։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը