Լրահոս

06.05.2014 10:55


«Ի՞նչն է ժողովրդի ու Հայաստանի համար ավելի վտանգավոր` Միկոյանի արձա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանի ռեժիմը»

«Ի՞նչն է ժողովրդի ու Հայաստանի համար ավելի վտանգավոր` Միկոյանի արձա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանի ռեժիմը»

Արդեն 4 օր է՝ նյուզֆիդս լիքն է գրառումներով այն հարցի շուրջ, որ Երևանում ուզում են տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը: Անկեղծ ասած՝ զարմանում եմ: Երբ հրապարակվեց Սահմանադրական «բարեփոխումների» նախագիծը, ու պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը փաստացի ուզում է երկրում վերականգնել խորհրդային կարգերը, հաստատել ՀՀԿ-ի հավերժ իշխանությունը և իրեն հավերժ թագավոր կնքել` ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելով, շատ քիչ մարդիկ խոսեցին սրա մասին: Բայց հենց արձանի մասին խոսք գնաց, վայնասուն բարձրացրեցին շատերը: Հիմա հարց ունեմ՝ ո՞վ է ժողովրդի ու Հայաստանի համար ավելի վտանգավոր` Միկոյանի հնարավոր արձա՞նը, թե Սերժ Սարգսյանի ռեժիմը:

Հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք երկիրը 250 հազարից ավելի մարդ է լքել, բիզնեսը փախնում է մեր երկրից, մեր անվտանգության համակարգը կործանման եզրին է, բայց շատերը ծպտուն չեն հանում, իսկ հիմա իրենց մայկաներն են ճղում ու պայքարում Միկոյանի արձանի դեմ… Ամոթ է ու նույնիսկ զզվելի… Սերժը ձեզ երկրից վտարում է, իսկ դուք գնացել եք, 12151-երորդական հարցերից եք խոսում:

Հ.Գ. Մի բան էլ ավելացնեմ. Միկոյանի արձանի դեմ խոսացողների 90%-ը նույնիսկ տեղյակ չի, թե Միկոյանը ով է, և ինչ է արել Հայաստանի և հայ ժողովրդի համար: Գնացե՛ք, գոնե մի երկու գիրք կարդացեք, իմացե՛ք էդ մարդու թե՛ բացասական ու թե՛ դրական գործերի մասին, ու նոր մեծ-մեծ խոսացեք:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը