Այսօր հրավիրված ասուլիսում «Վարորդների պաշտպանության լիգա» հ/կ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հայտնել է, որ տաքսիստները նոր պահանջներ են ներկայացնում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։
Նրանք պահանջում են չեղյալ հայտարարել ժամկետանց տուգանքներին գումարված տույժերը:
Տ. Հովհաննիսյանի խոսքերով՝ տաքսի ծառայությունները լիցենզավորելու համար դեղին պետհամարանիշերին փոխարինող ինքնակպչուն կտրոնները չար կատակ են խաղացել իրենց գլխին:
–Տաքսիստները սկսեցին դրանցով փոխարինել, բայց համարները վերցնելուց հետո ինքնակպչուն կտրոնը չտվեցին: Մի մասն էլ դեղին պետհամարանիշերը թողեց։ Եթե դրա համար տուրքը չէր կարողանում վճարել, պարտքեր էին կուտակվում: Հիմա նրանց տուգանում են, բայց մի մասը ոչ մի բան չի վճարում ու չի էլ տուգանվում։ Ո՞ւր մնացին հավասար պայմանները: Թող հարկային դաշտում բարեխղճորեն աշխատածներին գոնե տույժերից ազատեն։ Թե չէ, հարկայինից դուրս աշխատած տաքսիստներն ավելի ձեռնտու իրավիճակում են հայտնվել,–ասել է Տ. Հովհաննիսյանը:
Տաքսիստների նոր պահանջները նոր վարչապետին

7or.am