Լրահոս

06.05.2014 15:16


ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Կասպշիկին

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Կասպշիկին

Մայիսի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ։ Զրուցակիցները ընդգծել են շփման գծում կայունության պահպանման անհրաժեշտությունը:

Այս խորագրի վերջին նյութերը