Լրահոս

06.05.2014 15:19


Երևանում բեռնատարի թափքը շրջվել է քաղաքացիների վրա. կան զոհ և վիրավոր

Երևանում բեռնատարի թափքը շրջվել է քաղաքացիների վրա. կան զոհ և վիրավոր

Այսօր արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Երևանում։ ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում բեռնատար ավտոմեքենայի թափքը շրջվել է քաղաքացիների վրա, և անհրաժեշտ է օգնություն: ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենայի թափքը պոկվել և շրջվել է երկու քաղաքացիների վրա:

35-ամյա Վ. Հ.-ն տեղում մահացել է, իսկ 37-ամյա Ս. Ա.-ն, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը