Լրահոս

06.05.2014 16:05


Ճարտարապետ. «Ես դեմ եմ Միկոյանի արձանը կանգնեցնելուն»

Ճարտարապետ. «Ես դեմ եմ Միկոյանի արձանը կանգնեցնելուն»

Այսօրվա մամուլի ասուլիսին ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը հայտնել է, որ դեմ է Միկոյանի արձանը կանգնեցնելուն։

«Առհասարակ, սխալ է նման քաղաքական գործիչների արձանները կանգնեցնելը: Քաղաքական կյանքն այնպիսին է, որ նրանք մի օր լավն են, մի օր՝ վատը: Դառը փորձը ցույց է տալիս, որ շատերի արձանները ինչպես կանգնեցվել են, այնպես էլ քանդվել են: Ես սխալ եմ համարում նույնիսկ փողոցների անունները ինչ-որ մեկի անունով կոչելը: Պետք է վերացնել այս վատ սովորույթը»,–ասել է ճարտարապետը։ Ինչ վերաբերում է Միկոյանի քաղաքական գործունեությանը, բանախոսը նշել է, որ ապրել է նրա ժամանակներում, և Միկոյանի մասին պատմող փաստաթղթերը ճիշտ են. «Միկոյանը իր ժամանակների խոշորագույն դեմքերից մեկն է եղել, ով մարկանց հիշողություններում որպես դաժան քաղաքական գործիչ է մնացել»։

Ասուլիսի մեկ բանախոս, գրող Հուսիկ Արան կարևորել է խնդրի վերաբերյալ հասարակական լսումներ անցկացնելը։ Ըստ նրա՝ այդ արձանը հասարակական վայրում է կանգնեցվելու, և պետք է առաջնահերթ հանրության կողմից ընդունելի լինի:

«Դեռ փոքր տարիքից միշտ լսել եմ, որ ժողովուրդը բացասաբար է արտահայտվում նրա հասցեին: Մոսկվայում ապրող նրա տղան մի գիրք ունի հոր մասին գրած, որում հորը արդարացնում է` ասելով՝ եթե նա նման քաղաքականություն չվարեր, ապա Ստալինը նրան էլ կգնդակահարեր: Նա հրամայել է գնդակահարվողների թիվը կրկնապատկել 700-ով. էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել» ,– եզրահանգել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը