««Նոր» կառավարության ներկայացվելիք ծրագրի քվեարկությանը պետք է բոյկոտել»
Երեկ տեղի ունեցած ԲՀԿ քաղաքական խորհրդի և խմբակցության համատեղ նիստի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը: ԲՀԿ-ն միշտ նշում է, որ իր խոսքը գործ է: Կարծում եմ, որ Ծառուկյանը շատ լավ առիթ ունի ցույց տալու իր այս վերջին հայտարարության ողջ լրջությունը` մոտ օրերս Ազգային ժողովում “նոր” կառավարության ներկայացվելիք ծրագրի քվեարկությանը չմասնակցելով:
Ու կառավարության ներկայացվելիք ծրագրի քվեարկությունը պետք է բոյկոտի ոչ միայն ԲՀԿ-ն, այլ նաև բոլոր ոչ իշխանական ուժերը: Դրանով 4 քաղաքական ուժերը իշխանություններին, հասարակությանն ու իրենք իրենց կապացուցեն իրենց միասականությունը և արագ կողմնորոշվելու ու ճիշտ որոշում ընդունելու կարողությունը:
Իսկ այն, որ “նոր” կառավարության ներկայացվող ծրագրի քվեարկության բոյկոտը մեր երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի միակ ճիշտ քայլն է, անառարկելի է, քանի որ, ինչպես բոլորիս է հայտնի, զգալի փոփոխություն կառավարության կազմում չի եղել, այլ ընդամենը թեթև ռակիրովկաներ են արվել: Կառավարության փոխված անդամներին էլ Սերժ Սարգսյանի կողմից խիստ հրահանգ է իջեցվել չշեղվել Տիգրան Սարգսյանի գծած ուղղուց:
Եւ ուրեմն ի՞նչ իմաստ ունի քվեարկել նոր փաթեթավորմամբ, սակայն բովանդակությամբ հին ու փտած ծրագրերի օգտին: Կարծում եմ այս հարցում 4 ոչ իշխանական ուժերը չպետք է որ կորցնեն հասարակության մեծ մասի վստահությունը: Արմինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջից
««Նոր» կառավարության ներկայացվելիք ծրագրի քվեարկությանը պետք է բոյկոտել»
Երեկ տեղի ունեցած ԲՀԿ քաղաքական խորհրդի և խմբակցության համատեղ նիստի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը:
ԲՀԿ-ն միշտ նշում է, որ իր խոսքը գործ է: Կարծում եմ, որ Ծառուկյանը շատ լավ առիթ ունի ցույց տալու իր այս վերջին հայտարարության ողջ լրջությունը` մոտ օրերս Ազգային ժողովում “նոր” կառավարության ներկայացվելիք ծրագրի քվեարկությանը չմասնակցելով:
Ու կառավարության ներկայացվելիք ծրագրի քվեարկությունը պետք է բոյկոտի ոչ միայն ԲՀԿ-ն, այլ նաև բոլոր ոչ իշխանական ուժերը: Դրանով 4 քաղաքական ուժերը իշխանություններին, հասարակությանն ու իրենք իրենց կապացուցեն իրենց միասականությունը և արագ կողմնորոշվելու ու ճիշտ որոշում ընդունելու կարողությունը:
Իսկ այն, որ “նոր” կառավարության ներկայացվող ծրագրի քվեարկության բոյկոտը մեր երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի միակ ճիշտ քայլն է, անառարկելի է, քանի որ, ինչպես բոլորիս է հայտնի, զգալի փոփոխություն կառավարության կազմում չի եղել, այլ ընդամենը թեթև ռակիրովկաներ են արվել: Կառավարության փոխված անդամներին էլ Սերժ Սարգսյանի կողմից խիստ հրահանգ է իջեցվել չշեղվել Տիգրան Սարգսյանի գծած ուղղուց:
Եւ ուրեմն ի՞նչ իմաստ ունի քվեարկել նոր փաթեթավորմամբ, սակայն բովանդակությամբ հին ու փտած ծրագրերի օգտին: Կարծում եմ այս հարցում 4 ոչ իշխանական ուժերը չպետք է որ կորցնեն հասարակության մեծ մասի վստահությունը:
Արմինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջից