«Հաղթանակը կշրջանցի Մելիք-Ադամյան փողոցը, եթե բոլոր ոչ իշխանական ուժերը միասնական լինեն»
Երեկ իր ելույթում Գգաիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հաջորդ ընտրությունների ժամանակ հաղթանակը կշրջանցի Մելիք-Ադամյան փողոցը: Կարծում եմ՝ շատերն էին ուզում սա ասել՝ անկախ իրենց քաղաքական պատկանելիությունից (եթե, իհարկե, ՀՀԿ անդամ չեն), և իմանալու, որ մեր երկրում դեռ կան ուժեր, որոնք պատրաստ են քաղաքական պայքար տանել Սերժ Սարգսյանի կուսակցության դեմ ու դուրս բերել Հայաստանը քաղաքական մենաշնորհի ճահճից: Սակայն Ծառուկյանը նաև ասաց, որ այն բոլոր մտքերը, որոնք ինքը ներկայացրել է ԲՀԿ-ի վերջին համագումարի ընթացքում, մնում են ուժի մեջ: Իսկ նա փաստացի ասել էր, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարող միայնակ լուծել երկրի առջև ծառացած խնդիրները (ինչու չէ՝ նաև քաղաքական մենաշնորհի խնդիրը), և դա պետք է անեն բոլոր ոչիշխանական ուժերը միասին: Համադրելով այս մտքերը՝ կարող ենք եզրակացնել, որ Ծառուկյանը երեկ հայտարարեց, որ հաջորդ ընտրություններին հաղթանակը կշրջանցի Մելիք-Ադամյան փողոցը, եթե բոլոր ոչիշխանական ուժերը միասնական լինեն:
Քաղաքական վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ միասնականության շնորհիվ ռեժիմին հաջողվեց ստիպել փուռը տալ Տիգրան Սարգսյանին: Միասնականությունը կարող է բերել նաև նրան, որ հաջորդ ընտրությունները տեղի ունենան ոչ թե 2017 թվականին, այլ շատ ավելի շուտ… Դա կախված է ոչիշխանական ուժերի միասնական դիրքորոշումից: Հակոբ Տեր-Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
«Հաղթանակը կշրջանցի Մելիք-Ադամյան փողոցը, եթե բոլոր ոչ իշխանական ուժերը միասնական լինեն»
Երեկ իր ելույթում Գգաիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հաջորդ ընտրությունների ժամանակ հաղթանակը կշրջանցի Մելիք-Ադամյան փողոցը: Կարծում եմ՝ շատերն էին ուզում սա ասել՝ անկախ իրենց քաղաքական պատկանելիությունից (եթե, իհարկե, ՀՀԿ անդամ չեն), և իմանալու, որ մեր երկրում դեռ կան ուժեր, որոնք պատրաստ են քաղաքական պայքար տանել Սերժ Սարգսյանի կուսակցության դեմ ու դուրս բերել Հայաստանը քաղաքական մենաշնորհի ճահճից:
Սակայն Ծառուկյանը նաև ասաց, որ այն բոլոր մտքերը, որոնք ինքը ներկայացրել է ԲՀԿ-ի վերջին համագումարի ընթացքում, մնում են ուժի մեջ: Իսկ նա փաստացի ասել էր, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարող միայնակ լուծել երկրի առջև ծառացած խնդիրները (ինչու չէ՝ նաև քաղաքական մենաշնորհի խնդիրը), և դա պետք է անեն բոլոր ոչիշխանական ուժերը միասին: Համադրելով այս մտքերը՝ կարող ենք եզրակացնել, որ Ծառուկյանը երեկ հայտարարեց, որ հաջորդ ընտրություններին հաղթանակը կշրջանցի Մելիք-Ադամյան փողոցը, եթե բոլոր ոչիշխանական ուժերը միասնական լինեն:
Քաղաքական վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ միասնականության շնորհիվ ռեժիմին հաջողվեց ստիպել փուռը տալ Տիգրան Սարգսյանին: Միասնականությունը կարող է բերել նաև նրան, որ հաջորդ ընտրությունները տեղի ունենան ոչ թե 2017 թվականին, այլ շատ ավելի շուտ… Դա կախված է ոչիշխանական ուժերի միասնական դիրքորոշումից:
Հակոբ Տեր-Հակոբյանի ֆեյսբուքյան էջից