Հանրամատչելի տեղեկատվություն կոնֆլիկտների հաղթահարման համար
Ցանկանում եք ավելի լա՞վ ճանաչել ինքներդ Ձեզ, արդյունավետորեն հաղորդակցվել Ձեր շրջապատի հե՞տ, բանակցություններում հաջողությո՞ւն ունենալ ու տիրապետել կոնֆլիկտների հաղթահարման գործնական հմտությունների՞ն: Այսուհետ արդեն Դուք հնարավորություն ունեք այս ամենի մասին ստանալ հանրամատչելի տեղեկատվություն հայերենով: Երիտասարդ կոնֆլիկտաբանների կենտրոնի (ԵԿԿ) անդամները ստեղծել են cyc.am մասնագիտական կայքը, որը միտված է օգնել իր ընթերցողին՝ ճիշտ կողմնորոշվելու կոնֆլիկտային իրավիճակներում ու գտնելու կառուցողական լուծումներ: Հետևելով մեզ` Դուք կստանաք գործնական հմտություններ, որոնց շնորհիվ կկարողանաք պաշտպանել սեփական շահերը` միաժամանակ չվնասելով շրջապատի հետ Ձեր անձնային հարաբերություններին:
Cyc.am նորաբաց կայքը հայկական ինտերնետ տարածությունում աննախադեպ է իր մասնագիտական որակով, միայն հեղինակային բնույթի օգտակար նյութերով ու ընթերցողների հետ հետադարձ կապի ինտենսիվությամբ: Դուք ոչ միայն կարող եք հետևել անընդհատ թարմացվող նյութերին, այլև ուղարկել Ձեր պատմություններն ու կոնֆլիկտային իրավիճակներին վերաբերող հարցադրումները, որոնց մասնագիտական պատասխանները ևս տեղ կգտնեն կայքում: Կայքում Դուք կարող եք հետևել նաև Երիտասարդ կոնֆլիկտաբանների կենտրոնի գործունեությանը: Կենտրոնը, կայքի թողարկումից զատ, անցկացնելու է նաև մասնագիտական թրեյնինգներ ու օգտակար հանդիպումներ:
Կենտրոնը ստեղծվել է Երիտասարդ կոնֆլիկտաբանների ակումբի հիման վրա, ու դրա հիմնադրման նպատակն է կոնֆլիկտաբանական հմտությունների միջոցով օգնել յուրաքանչյուրին առավել արդյունավետորեն հաղորդակցվել, ինչպես նաև նպաստել կոնֆլիկտաբանության` որպես գիտության զարգացմանն ու հասարակության մեջ համագործակցային մշակույթի տարածմանը: Երիտասարդ կոնֆլիկտաբանների կենտրոն
Հանրամատչելի տեղեկատվություն կոնֆլիկտների հաղթահարման համար
Ցանկանում եք ավելի լա՞վ ճանաչել ինքներդ Ձեզ, արդյունավետորեն հաղորդակցվել Ձեր շրջապատի հե՞տ, բանակցություններում հաջողությո՞ւն ունենալ ու տիրապետել կոնֆլիկտների հաղթահարման գործնական հմտությունների՞ն:
Այսուհետ արդեն Դուք հնարավորություն ունեք այս ամենի մասին ստանալ հանրամատչելի տեղեկատվություն հայերենով: Երիտասարդ կոնֆլիկտաբանների կենտրոնի (ԵԿԿ) անդամները ստեղծել են cyc.am մասնագիտական կայքը, որը միտված է օգնել իր ընթերցողին՝ ճիշտ կողմնորոշվելու կոնֆլիկտային իրավիճակներում ու գտնելու կառուցողական լուծումներ: Հետևելով մեզ` Դուք կստանաք գործնական հմտություններ, որոնց շնորհիվ կկարողանաք պաշտպանել սեփական շահերը` միաժամանակ չվնասելով շրջապատի հետ Ձեր անձնային հարաբերություններին:
Cyc.am նորաբաց կայքը հայկական ինտերնետ տարածությունում աննախադեպ է իր մասնագիտական որակով, միայն հեղինակային բնույթի օգտակար նյութերով ու ընթերցողների հետ հետադարձ կապի ինտենսիվությամբ: Դուք ոչ միայն կարող եք հետևել անընդհատ թարմացվող նյութերին, այլև ուղարկել Ձեր պատմություններն ու կոնֆլիկտային իրավիճակներին վերաբերող հարցադրումները, որոնց մասնագիտական պատասխանները ևս տեղ կգտնեն կայքում:
Կայքում Դուք կարող եք հետևել նաև Երիտասարդ կոնֆլիկտաբանների կենտրոնի գործունեությանը: Կենտրոնը, կայքի թողարկումից զատ, անցկացնելու է նաև մասնագիտական թրեյնինգներ ու օգտակար հանդիպումներ:
Կենտրոնը ստեղծվել է Երիտասարդ կոնֆլիկտաբանների ակումբի հիման վրա, ու դրա հիմնադրման նպատակն է կոնֆլիկտաբանական հմտությունների միջոցով օգնել յուրաքանչյուրին առավել արդյունավետորեն հաղորդակցվել, ինչպես նաև նպաստել կոնֆլիկտաբանության` որպես գիտության զարգացմանն ու հասարակության մեջ համագործակցային մշակույթի տարածմանը:
Երիտասարդ կոնֆլիկտաբանների կենտրոն