Հրանուշ Հակոբյանն այս ընթացքում Սիրիա չի գնացել. այդպես ավելի անվտանգ է
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Հրանուշ Հակոբյանը Սիրիայում կատարվող իրադարձությունների ողջ ընթացքում երբևէ այնտեղ չի գնացել` իր «աչքով» սիրիահայերի խնդիրներին ծանոթանալու համար: Թերթի տեղեկություններով` նախարարը հայտարարել է, որ վտանգավոր է այնտեղ գնալը, ու «հեռվից» է միայն տեղեկանում, թե ինչ է կատարվում, և վերջ: Ըստ նախարարի` այդպես ավելի անվտանգ է իր համար: «Ժողովուրդ»-ը փորձեց սփյուռքի նախարարի մամլո խոսնակ Մամիկոն Խուրշուդյանից պարզել, թե երբ է նախարարը վերջին անգամ եղել Սիրիայում:
«Նախարարը Սիրիայում եղել է 2011 թվականի վերջին և Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսելուց հետո, քաղաքական առումով նախարարը արդեն մեխանիկորեն չի գտնվել Սիրիայում, չի մեկնել Սիրիա...»,- թերթի հետ զրույցում ասել է մամլո խոսնակը` հաստատելով տեղեկությունը:

Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։