Տնտեսական

07.05.2014 10:19


3 ամսում երկիրը լքել է 31 834 մարդ

3 ամսում երկիրը լքել է 31 834 մարդ

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է, որ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության մամլո կենտրոնը ներկայացրել է 2014 թվականի հունվար–մարտ ամիսների ընթացքում Հայաստան ժամանածների և Հայաստանից մեկնածների թվի տարբերությունը։

Ըստ ծառայության տվյալների՝ օդային ճանապարհով երկիր ժամանած ու երկրից մեկնած մարդկանց թիվը, համապատասխանաբար, 172 599 և 196 420 է, սալդոն կազմում է –23 821, երկաթուղային տրանսպորտով ժամանածներինն ու մեկնածներինը՝ 3016 և 3011, սալդոն՝ 5, ավտոտրանսպորտային միջոցներով ժամանածներինն ու մեկնածներինը՝ 303 604 և 311 622, սալդոն՝ –8 018։

«Այսպիսով, հանրապետությունից մեկնել և հանրապետություն ժամանել է, ընդհանուր թվով, համապատասխանաբար՝ 479 219 և 511 053 մարդ։ Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ 3 ամսում երկիրը լքել է 31 834 մարդ,–գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը