Դատելով ամենից՝ ՀՀԿ–ում 1937թվին բնորոշ մթնոլորտ ու հարաբերություններ են հաստատվել։ Խրախուսվում են «ստուկաչությունը» և «դանոսչիկությունը»։ Մի խոսքով, գաղջ է։
Կասկածամիտ «Վերջի բոլշևիկն» ամենուրեք դավադրություն է փնտրում։ Պատահական չէ, որ Բաղրամյան 26–ից կառավարվող «անկախ» լրատվամիջոցների թիրախը Հովիկ Աբրահամյանն է։ Ճիշտ է, «ավանդական» թիրախները չեն փոխվել (ԲՀԿ, ՀԱԿ, Ռոբերտ Քոչարյան, Պուտին, վերացական օլիգարխիա և այլն), սակայն նորանշանակ վարչապետի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորվում։
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելուց առաջ ցանկանում էր զիջումներ կորզել ԲՀԿ–ից՝ սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտվելու տեսքով, սակայն չկարողացավ։ ԲՀԿ–ն մերժեց նաև Ս. Սարգսյանի հետ կոալիցիա կազմելու առաջարկը։
ՀՀԿ ղեկավարի ծրագիրը չաշխատեց, բայց նա երկար փնտրտուքից հետո կրկին կանգ առավ Հովիկ Աբրահամյանի թեկնածության վրա։
Ուշագրավն այն էր, որ Աբրահամյանին ներկայացնելիս՝ Սարգսյանը նշեց, որ ներթիմային կասկածներ կան։ «Թիմ» ասելով Սարգսյանը, բնականաբար, ինքն իրեն նկատի ուներ։
Հիմա ստեղծվել է մի վիճակ, երբ Հ. Աբրահամյանը պարբերաբար փորձում է ցույց տալ, որ ներթիմային կասկածներն անհիմն են։
Ինչ մնում է Սարգսյանին, ապա նա իր խամաճիկների միջոցով պարբերաբար բարձրաձայնում է ներթիմային հավատարմության թեման։
Արդյունքում՝ Աբրահամյանը պատասխանում է Լևոն Տեր–Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, իսկ երեկ էլ՝ Գագիկ Ծառուկյանին՝ փորձելով ապացուցել, որ «սիրում է»։
Թե ինչու է Աբրահամյանն իրեն չվերաբերող կռվի մեջ մտնում, իր որոշելիքն է։ Եթե Աբրահամյանին թվում է, թե ինքն ուրիշի կռվի մեջ մտնելով կարողանալու է շահել «վոժդի» սիրտը, ապա չարաչար սխալվում է։
«Դանոսչիկների» միջոցով Աբրահամյանի հետ հարաբերվող Սարգսյանի նպատակը Աբրահամյանին հնարավոր բոլոր կամուրջներն այրելու քայլերի դրդելն է, որից հետո գործի կդրվեն բոլշևիկյան մյուս մեթոդները։ Այնպես որ, Աբրահամյանը լավ կանի՝ չմտնի ուրիշի կռվի մեջ, ու չդառնա համընդհանուր թիրախ։ Խելքը քաղաքականության մեջ ամենևին էլ երկրորդական նշանակության գործոն չէ։
Միայն այն հանգամանքը, որ Սարգսյանը Աբրահամյանի հետ հարաբերվում է «դանոսչիկների» միջոցով, արդեն իսկ ցույց է տալիս, թե ինչ տիպի մարդ է հայտնվել պետության ղեկին։
Մեզ մնում է միայն արձանագրել, որ «գենսեկական» տեսլականով ապրող Սերժ Սարգսյանը ՀՀԿ–ում բոլշևիկյան գաղջ մթնոլորտ է ձևավորել։ Գարշահոտությունը տարածվել է ամենուրեք։ Մելիք–Ադամյան փողոցը, հետևաբար, շտապ քիմմաքրման կարիք ունի։
ՀՀԿ–ում բոլշևիկյան կարգեր են
Դատելով ամենից՝ ՀՀԿ–ում 1937 թվին բնորոշ մթնոլորտ ու հարաբերություններ են հաստատվել։ Խրախուսվում են «ստուկաչությունը» և «դանոսչիկությունը»։ Մի խոսքով, գաղջ է։

Հայկ Ուսունց