Լրահոս

07.05.2014 12:16


ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Պորտուգալիայի նորանշանակ դեսպանին

ԱԳ նախարարի տեղակալն  ընդունել է Պորտուգալիայի նորանշանակ դեսպանին

Մայիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունեց Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մարիո Գոդինյո դե Մատուշին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով զրուցակցին փոխնախարար Մանասարյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր փորձն ու գիտելիքները կներդնի՝ ի նպաստ հայ-պորտուգալական բարեկամական հարաբերությունների զարգացման:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մատուշը վստահեցրեց, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար։

Զրույցի ընթացքում երկուստեք նշվեց երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների և իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման, գիտական և մշակութային կապերի սերտացման կարևորության մասին։

Այս խորագրի վերջին նյութերը