Արտակ Զաքարյան. «Եվրասիական տնտեսական միությունը պետք է գործի 2015 թ. հունվարի 1-ից»
«Հայաստանը շարունակում է հետևողականորեն կատարել Մաքսային միության անդամակցության ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների ամբողջ փուլը»,-այսօրվա ասուլիսին ասել է ԱԺ ՀՀԿ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Ըստ բանախոսի՝ Մինսկում տեղի ունեցած Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպման արդյունքում նախապատրաստվում է ՄՄ կանոնների հիման վրա եվրասիական միասնական տնտեսական միության անդամակցության փաստաթուղթ։
«Այն առաջիկա ամսվա ընթացքում կստորագրվի։ Այսինքն, Մաքսային միության հիմքի վրա Եվրասիական տնտեսական միությունը պետք է գործի 2015 թ. հունվարի 1-ից»,–ասել է ՀՀԿ պատգամավորը՝ նշելով, թե Հայաստանի համար ԵՄ–ի հետ համագործակցությունն օրակարգային հարց է:

7or.am