Լրահոս

07.05.2014 13:39


«Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը թաքնվում իր կուսակիցների հետևում»

«Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը թաքնվում իր կուսակիցների հետևում»

Մի հետաքրքիր փաստ արձանագրենք. վերջերս ռեժիմի և անձնապես Սերժ Սարգսյանի դեմ ավելացել են տարբեր քաղաքական ուժերի և գործիչների հայտարարությունները: Ռոբերտ Քոչարյանը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ բաց տեքստով քննադատեց Սերժ Սարգսյանին, Ծառուկյանը հայտարարեց, որ «Հաջորդ ընտրություններում հաղթանակը կշրջանցի Մելիք-Ադամյան փողոցը», և այլն: Բայց կա մի կարևոր բան էլ. բոլորին պատասխանում է ոչ թե Սերժը, այլ իր կուսակիցները: Ինչո՞ւ: Պատասխանն ակնհայտ է` Սերժ Սարգսյանն այնքան է վարկաբեկված հասարակության լայն շրջանակների համար, որ եթե փորձի ինչ-որ մեկին քննադատել, ապա ավտոմատ կերպով կբարձրացնի այդ մարդու վարկանիշը: Ահա թե ինչու է Սերժը փորձում տարատեսակ շարմազանով-ավագյաններով կամ Հովիկ Աբրահամյանով արձագանքել տարբեր տիպի հայտարարություններին:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը