Երիտասարդ կինոռեժիսոր Կարեն Խոսրովյանի «Կատատոնիա» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմն ընտրվել է Կաննի միջազգային կինոփառատոնի «Շորթ Ֆիլմ Քորներ» արտամրցութային ծրագրում։
Ֆիլմը երիտասարդ երաժշտի հոգեբանական ապրումների մասին է, ով քաղաքական քաոսի գիշերը սպասում է իր դատավճռին։
Կաննի կինոփառատոնն այս տարի անց է կացվում 67-րդ անգամ։ «Շորթ Ֆիլմ Քորներ» ծրագրում ընդգրկված ֆիլմերը կներկայացվեն բազմաթիվ միջազգային կինոծրագրավորողների, դիստրիբյուտորների ու գործակալների։ Ֆիլմն արդեն հետաքրքրություն է առաջացրել մի շարք մասնագետների կողմից։ Փառատոնի շրջնակներում ֆիլմի ստեղծագործական կազմը նախատեսում է հանդիպումներ ունենալ կինոոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ֆիլմի տարածումը ապահովելու համար։
«Կատատոնիա» հայկական ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնում

Ֆիլմի թրեյլերը
https://www.youtube.com/watch?v=4cSR5NEOrI8