Մերի Մովսիսյան. «Հայաստանում կա մեկ անձի որոշումների ընդունման մենաշնորհ»
Նախածրագրային պատրաստություններ
Ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ մի իշխանության կառավարության ծրագրից, որը, երկրում առկա սոցիալ–տնտեսական լարվածությունը թոթափելու փոխարեն, գնում է սահմանադրական փոփոխությունների իշխանությունը պահելու և վերարտադրվելու համար։ Ծրագիրն ԱԺ–ին ներկայացվելու է բոլշևիկյան քաղաքականության ոգուն համահունչ։
Մեկ անգամ արդեն նշել եմ՝ եթե կառավարող էլիտան ներկայացնի ժողովրդի լայն շերտերի ակնկալիքներին համահունչ ծրագիր, ապա դա կնշանակի անցնցում իշխանափոխություն կամ քաղաքական զարգացման վեկտորի որակապես նոր կերպափոխում։ Դա կնշանակի հրաժարում նեոբոլշևիկյան քաղաքականությունից։ Այս տարբերակը քիչ հավանական է, քանզի Հայաստանում որոշումների ընդունման համակարգ, որպես այդպիսին, չկա. կա մեկ անձի որոշումների ընդունման մենաշնորհ։
Ի՞նչ պետք է անի քառյակն այս իրավիճակում։ Չմասնակցի երկրի կործանման գործընթացին, այլ գործնական քայլերի շնորհիվ հասնի արդյունքի, ինչպես դա եղավ Տիգրան Սարգսյանի դեպքում։ Քառյակի՝ կառավարությանը ներկայացրած առաջարկությունները պետք է ընդունվելու դեպքում ընդգրկվեն ամբողջությամբ։ Մասնակի ընդգրկումն անընդունելի պետք է լինի քառյակի համար, քանզի դա՝
ա) կթուլացնի քառյակի դիրքերը,
բ) խոսելու առիթ ու չպլանավորված PR կլինի իշխանության համար։

Մերի Մովսիսյան