Մեկնաբանություն

07.05.2014 15:01


«Անառակ որդու» վերադարձը

«Անառակ որդու» վերադարձը

Վա՜յ, էս ինչ ողորմելի ենք մենք...

Արդեն մի ժամ է՝ ծանուցումներ եմ ստանում տարբեր ՖԲ-յան էջերից այսպիսի հույժ «հրատապ» լուրերով՝ «Հայտնի է ՀՀԿ խմբակցության ղեկավարի անունը»:

Դե հիմա ո՞նց չասես՝ ջհանդամին թե հայտնի չէ, էդ միայն ձեզ կարող է հետաքրքրել, թե ով է դարձել ԱԺ-ում ՀՀԿ-ականներին բերման ենթարկող Գալուստ Սահակյանի փոխանորդը (կամ՝ «փոխնորդը»):

Դա ինչ մի կարեւոր բան է, որ ...

Ժողովրդի համար մեկ չի՞, թե ով է փոխարինում Գալուստին: Ժողովուրդը թքած ունի ՀՀԿ խմբակցության ղեկավարի ընտրության հարցի վրա: Դրանով ի՞նչ է, իշխող ուժը ավելի լա՞վն է դառնում ժողովրդի աչքում:

«Գալուստ 2»-ի անձը մի՞թե կարեւոր է ժողովրդի համար: Իհարկե, ոչ:

Բայց մի բան հիշեցի. Գալուստին փոխարինող Վահրամ Բաղդասարյանը տարիներ առաջ ԱԺ մանդատի համար թունդ մրցակցության մեջ էր Վիկտոր Դալլաքյանի հետ և այդ փուլում համապատասխան աջակցություն չստանալու համար նույնիսկ լքել էր ՀՀԿ–ն։

Այսօր նույն այդ Բաղդասարյանը ՀՀԿ խմբակցության ղեկավար դարձավ:

Կեցցե՛ «Վերջի բոլշեւիկը», որին հաջողվում է բոլոր «անառակ որդիներին» հավաքել իր շուրջը։

Հասկանալի է՝ վասն սեփական իշխանության «հարատեւության»:

Կիմա Եղիազարյան

Հ.Գ.։ Վ. Բաղդասարյանի հետ կապված պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Սերժ Սարգսյանի կադրային բազայում մնացել են միայն «անառակ որդիները» ու նմանատիպ դեմքերը։ Մյուսները չեն համաձայնում պաշտոն կամ կարգավիճակ ստանալ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության շրջանակներում։

Այս խորագրի վերջին նյութերը