–Նախ՝ ես կցանկանայի մեկ ճշտում մտցնել՝ սա մեր առաջին համագումարը չէ: Դեռ ՀՀՇ ԵՄ անվամբ մենք բազմաթիվ համագումարներ ենք անցկացրել: Պարզապես սա Կոնգրե՛ս անվամբ մեր առաջին համագումարն է, որը շեշտելու անհրաժեշտություն չկա, որովհետեև մենք պահպանում ենք մեր պատմաքաղաքական կապիտալը: Ինչ վերաբերում է նպատակին, ապա այս համագումարով մենք երկու խնդիր ենք լուծում՝ արձանագրում ենք մի կողմից հսկայական քանակություն կազմող մեր նոր անդամների մուտքը, որը տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վերանվանումից հետո, և, մյուս կողմից, Հայաստանում ստեղծված քաղաքական իրադրությունը և մեր համագործակցության փաստը այլ քաղաքական ուժերի և հասարակական շերտերի հետ:
Բայց մի շատ կարևոր հանգամանք էլ կցանկանայի նշել: Կոնգրեսը հայաստանյան այն եզակի կառույցներից է, որը քաղաքական դպրոց է ներկայացնում, քաղաքական հստակ ուղղություն: Մենք հստակ գաղափարական սկզբունքներ ունենք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, պետականության հիմնադրույթների և տարածաշրջանային հարցերի մասով: Այդ սկզբունքները ևս շեշտվելու են համագումարում: Մենք կրողն ենք այդ քաղաքական կապիտալի, մեր խնդիրը ոչ միայն ապագայի քաղաքական, այլև պետական գործիչների, առաջնորդների համար գործունեության հարթակ պատրաստելն է:
–Խոսեցիք համագործակցության մասին։ Կոնգրեսիևոչիշխանական 4 ուժերիերիտասարդականկառույցներիմիջևհանդիպումներևքննարկումներտեղիունենո՞ւմեն։Մասնավորապես, վերջերսհանդիպեցինՀԱԿ–իևԲՀԿ–իերիտասարդները։Համագործակցությանի՞նչեզրերկան,ևի՞նչարդյունքներեքակնկալում։
–Մենք պետք է ընդունենք այն հանգամանքը, որ երիտասարդները ոչ թե նախաձեռնում են որևէ համագործակցություն այլ քաղաքական ուժերի հետ, այլ շարունակում և խորացնում են կուսակցությունների կողմից արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունները: Այս իմաստով շատ բան երիտասարդներից կախված չէ, և դա նորմալ է: Բայց մի բան հստակ կարող եմ ասել՝ կա կոնսուլտացիաների և համագործակցության հստակ ձևավորված ձևաչափ վերոնշյալ ուժերի երիտասարդական կառույցների միջև, և ցանկացած ժամանակ մենք պատրաստ ենք անցնելու լուրջ գործողությունների: Այս հանգամանքն արդեն իսկ մեծ ձեռքբերում է: Այն կշեշտվի նաև համագումարում, որին հրավիրված են նաև մեր գործընկերները:
–Այո՛, ես պարզապես վստահ եմ: Ես վստահ եմ, որ այսօր ցանկացած լրջագույն հրապարակային գործողության ժամանակ հսկայական դեր է կատարելու երիտասարդությունը: Ավելին, ամբողջ հասարակությունն է ընդդիմադիր, և այդ հանգամանքն ակնհայտ է: Պարզապես տիրում է անորոշություն, թե ինչպես կարելի է վերջապես ազատվել այս ռեժիմից: Դա հենց մեր՝ քաղաքական ուժերիս խնդիրն է, որպեսզի կարողանանք առաջնորդել մեր հասարակությանը դեպի հաղթանակ, ինչով որ զբաղված ենք այսօր: Իմ գնահատմամբ՝ բոլոր նախադրյալները կան, որ այդ հաղթանակը շուտով տեսանելի կլինի:
Արշակ Մուսախանյան. «Ցանկացած ժամանակ երիտասարդական կառույցները պատրաստ են անցնելու լուրջ գործողությունների»
Հարցազրույց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ Արշակ Մուսախանյանի հետ
–Մայիսի 10-ին տեղի է ունենալու Կոնգրեսի երիտասարդական առաջին համագումարը։ Ի՞նչ նպատակ է այն հետապնդում։
–Նախ՝ ես կցանկանայի մեկ ճշտում մտցնել՝ սա մեր առաջին համագումարը չէ: Դեռ ՀՀՇ ԵՄ անվամբ մենք բազմաթիվ համագումարներ ենք անցկացրել: Պարզապես սա Կոնգրե՛ս անվամբ մեր առաջին համագումարն է, որը շեշտելու անհրաժեշտություն չկա, որովհետեև մենք պահպանում ենք մեր պատմաքաղաքական կապիտալը: Ինչ վերաբերում է նպատակին, ապա այս համագումարով մենք երկու խնդիր ենք լուծում՝ արձանագրում ենք մի կողմից հսկայական քանակություն կազմող մեր նոր անդամների մուտքը, որը տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վերանվանումից հետո, և, մյուս կողմից, Հայաստանում ստեղծված քաղաքական իրադրությունը և մեր համագործակցության փաստը այլ քաղաքական ուժերի և հասարակական շերտերի հետ:
Բայց մի շատ կարևոր հանգամանք էլ կցանկանայի նշել: Կոնգրեսը հայաստանյան այն եզակի կառույցներից է, որը քաղաքական դպրոց է ներկայացնում, քաղաքական հստակ ուղղություն: Մենք հստակ գաղափարական սկզբունքներ ունենք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, պետականության հիմնադրույթների և տարածաշրջանային հարցերի մասով: Այդ սկզբունքները ևս շեշտվելու են համագումարում: Մենք կրողն ենք այդ քաղաքական կապիտալի, մեր խնդիրը ոչ միայն ապագայի քաղաքական, այլև պետական գործիչների, առաջնորդների համար գործունեության հարթակ պատրաստելն է:
–Խոսեցիք համագործակցության մասին։ Կոնգրեսի և ոչիշխանական 4 ուժերի երիտասարդական կառույցների միջև հանդիպումներ և քննարկումներ տեղի ունենո՞ւմ են։ Մասնավորապես, վերջերս հանդիպեցին ՀԱԿ–ի և ԲՀԿ–ի երիտասարդները։ Համագործակցության ի՞նչ եզրեր կան, և ի՞նչ արդյունքներ եք ակնկալում։
–Մենք պետք է ընդունենք այն հանգամանքը, որ երիտասարդները ոչ թե նախաձեռնում են որևէ համագործակցություն այլ քաղաքական ուժերի հետ, այլ շարունակում և խորացնում են կուսակցությունների կողմից արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունները: Այս իմաստով շատ բան երիտասարդներից կախված չէ, և դա նորմալ է: Բայց մի բան հստակ կարող եմ ասել՝ կա կոնսուլտացիաների և համագործակցության հստակ ձևավորված ձևաչափ վերոնշյալ ուժերի երիտասարդական կառույցների միջև, և ցանկացած ժամանակ մենք պատրաստ ենք անցնելու լուրջ գործողությունների: Այս հանգամանքն արդեն իսկ մեծ ձեռքբերում է: Այն կշեշտվի նաև համագումարում, որին հրավիրված են նաև մեր գործընկերները:
–Ձեր դիտարկմամբ՝ իշխանափոխության վերաբերյալ ինչպիսի՞ տրամադրություններ կան երիտասարդների շրջանում։ Խոսքը ոչիշխանական ուժերի երիտասարդական կառույցների անդամների մասին չէ միայն։ Երիտասարդությունը պատրա՞ստ է ոտքի ելնել և պայքարել։
–Այո՛, ես պարզապես վստահ եմ: Ես վստահ եմ, որ այսօր ցանկացած լրջագույն հրապարակային գործողության ժամանակ հսկայական դեր է կատարելու երիտասարդությունը: Ավելին, ամբողջ հասարակությունն է ընդդիմադիր, և այդ հանգամանքն ակնհայտ է: Պարզապես տիրում է անորոշություն, թե ինչպես կարելի է վերջապես ազատվել այս ռեժիմից: Դա հենց մեր՝ քաղաքական ուժերիս խնդիրն է, որպեսզի կարողանանք առաջնորդել մեր հասարակությանը դեպի հաղթանակ, ինչով որ զբաղված ենք այսօր: Իմ գնահատմամբ՝ բոլոր նախադրյալները կան, որ այդ հաղթանակը շուտով տեսանելի կլինի:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը