Այսօրվա ասուլիսին ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը հայտնել է, որ դեմ է մենաշնորհին։
«Մենաշնորհը ցավ է... Ես ցավի կողմնակից չեմ կարող լինել։ Եթե դու մենաշնորհի վիզը չոլորեցիր, դա, ոնց ասեմ ձեզ, քաղցկեղածին հիվանդություն է տնտեսության մեջ»,–ասել է պատգամավորը։
Ի պատասխան հարցին, թե երկրում կա՞ մենաշնորհ, նա ասել է. «Այո՛, շատ կա, վերցրե՛ք մրցակցության թվերը. Հայաստանի շուկայի 60%-ը գտնվում է գերիշխող դիրքում, բայց օրենքով մենք տվել ենք մենաշնորհի դեմ պաքայրի ձևը, բայց չենք բացառել եվրոպական շատ երկրների նման մենաշնորհի գոյությունը»։
Պատգամավորն անդրադարձել է նախագահ Սերժ Սարգսյանի՝ գլխից բռնելու անհրաժեշտության մասին հայտարարությանը՝ նշելով, որ երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկից դուրս են մնացել «Միկա» ցեմենտը և Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը.
«Ինչքան ես գիտեմ՝ Սամվել Ալեքսանյանը երկրորդն է այդ ցանկում»,–ապա հավելել, որ դա նաև արտագաղթի հետևանք է. «Մի կողմից ասում ենք՝ ժողովուրդը գնացել է, մյուս կողմից էլ ասում՝ ինչո՞ւ են հարկերը նվազել»։
Հարցին՝ իշխանությունները հաստատո՞ւմ են, որ մարդիկ արտագաղթում են, նա փաստել է. «Իհարկե, սալդոն պակասել է, չգիտեմ՝ ով ինչ է ասում, բայց ես նման բան չեմ ասում, անկեղծ եմ, էլի, ասում։ Մենք ունեցել ենք արտագաղթ, ու որևէ մեկը դա չի ժխտում, և դրանով է պայմանավորված, որ նվազել են շրջանառության ծավալները»։
Նորից անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ «խոշորներին գլխից բռնելու» արտահայտությանը, բանախոսն ասել է.
«Որովհետև կարթը գցելիս կարող է՝ նորից փոքրիկ բռնես, նրա անունը կարևոր չէ։ Նշանակում է, որ պետք է այնպիսի մեխանիզմ մշակես, որ կերը հավասարաչափ բաշխվի։ Դրա համար գոյություն ունի տնտեսական մրցակցության հանձնաժողով, որին հստակ ասած է, որ դու կարող ես ունենալ գերիշխող դիրք, բայց չարաշահելու իրավունք չունես»։
Պատգամավորը պատկերավոր բացատրել է խնդրի էությունը. «Հիմա մարդը գնում է, առնում 50 000 տոննա ապրանք, դու էլ գնում ես, առնում 5 կգ ապրանք, ո՞ր մեկիդ էժան կտա։ Պարզ է, չէ՞, եթե դու մի կտոր ապրանք ես առնում, ես՝ 100, ուրմեն մեկ կտորի վրա ավելի թանկ կնստի։ Այ դա էլ նշանակում է, որ եթե ավելի գնողը մտնում է շուկա, արդեն ավտոմատ առավելություն ունի, այսինքն` քիչ ծավալով գնորդին դուրս է մղում մեծը, ու դառնում է մենաշնորհ»։
Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է խնդիրը կարգավորվում այլ երկրներում, Վարդան Այվազյանը պատասխանել է. «Ասում են՝ համակարգդ ջարդի, ջարդում են, ու արժեթղթերը դնում վաճառքի։ Դե, ՀՀ-ի դեպքում մի բան վերցրեք ու վաճառեք արժեթղթերով, ցանկացած կազմակերպությունում»։
Վարդան Այվազյան. «Մենաշնորհը ցավ է»