Լրահոս

07.05.2014 20:21


Թուրքիան գնելու է նոր սերնդի F-35 կործանիչներ

Թուրքիան գնելու է նոր սերնդի F-35 կործանիչներ

Թուրքական իշխանությունը մեկ տարի ուշացումով որոշում է կայացրել նոր սերնդի F-35 կործանիչ ձեռք բերել։ Ինչպես նշվում է Պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունում, 2018 թվականին հանրապետական ռազմաօդային ուժերի համար երկու մեքենա է նախատեսվում։ Ընդհանուր, «Joint Strike Fighter» նախագծի պայմանավորվածություններին համապատասխան, որի շրջանակներում արտադրվում է F-35–ը, Թուրքիան համաձայնվել է գնել 100 ինքնաթիռ։ Սակայն գլխավոր հարցը մնում է ծրագրի տնտեսական նպատակահարմարությունը։ Ի սկզբանե նշվում էր 245 մլրդ դոլարի մասին, սակայն հետագայում նախագծի ընդհանուր արժեքը հասել է 400 մլրդ դոլարի։ Թուրքիային նոր կործանիչներն անհրաժեշտ են F–16 առկա մեքենաները փոխելու համար, որոնք արդիականացման մի քանի փուլեր են անցել, սակայն զգալիորեն հնացել են։ Հանրապետությունը՝ ԱՄՆ–ի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Հոլանդիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ մեկտեղ, հանդիսանում է «Joint Strike Fighter»–ի համաներդրողներից մեկը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը