«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սահակյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Ռուբեն Հովսեփյանի, Վրեժ Մարկոսյանի և Արմեն Մխիթարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-489-08.04.2014-ՍՀ-010/0) վերաբերյալ:
Նախագծով, ըստ էության առաջարկվում է.
1) չվճարված կենսաթոշակի գումարը վճարել անցած ամբողջ ժամանակահատվածի համար, առանց ժամկետային սահմանափակման,
2) Հայաստանի Հանրապետությունում չգտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարել առանց սահմանափակումների (լիազորագրի հիման վրա կամ բանկային հաշվին փոխանցելու միջոցով):
Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում էապես կավելանան կենսաթոշակների վճարմանն ուղղվող ծախսերը և համաձայն նախնական հաշվարկների, կենսաթոշակների վճարումը ֆինանսավորելու համար առաջիկա 2-3 տարիներին կպահանջվի միանվագ շուրջ 25 մլրդ դրամ, իսկ անհրաժեշտ լրացուցիչ միջոցները միջնաժամկետ ապագայում կկազմեն տարեկան շուրջ 10-15 մլրդ դրամ:
Նշված ֆինանսական միջոցները նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով և Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի 2014 թվականի ապրիլի 2-ի N 23.6/191439-14 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2015-2017թթ. պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման 2015-2016թթ. ճշգրտված և 2017 թվականի կողմնորոշիչ չափաքանակներով:
Սա նշանակում է, որ պետք է վերանայել կենսաթոշակների չափերի բարձրացման քաղաքականությունը և կենսաթոշակային ապահովության ոլորտում վարվող քաղաքականության թիրախային ցուցանիշները:
Խնդրո առարկա է նաև առաջարկվող փոփոխությունների հիմնավորումները: Մասնավորապես, համաձայն նախագծին կից ներկայացված տեղեկանքի, առաջարկվող փոփոխությունների ընդունումը հիմնավորվում է 2013 թվականի հունվարի 1-ից գործող «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, մինչդեռ այն որևէ կերպ չի առնչվում ներկայացված օրենքի նախագծի կարգավորման առարկային:
Օրենքի նախագծում օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն:
Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:
Ներկայացված նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը:
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենuաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ եռամսյա ժամկետում կկատարվեն համապատասխան փոփոխություններ:
Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:

Հարգանքով` ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ