Լրահոս

07.05.2014 18:38


Վաշինգտոնը պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ–ի դեմ

Վաշինգտոնը պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ–ի դեմ

Վաշինգտոնը պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել ռուսական տնտեսության մի շարք ոլորտների նկատմամբ, եթե Մոսկվան ընդունի Դոնեցկում և Լուգանսկում առաջիկա հանրահավաքի արդյունքները շրջանների անկախության վերաբերյալ, և իր զորքերը մտցնի։ Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նյուլանդի հայտարարությանը։

Ելույթ ունենալով ԱՄՆ կոնգրեսում՝ նա նշել է, որ Ռուսաստանը մտադիր է իրականացնել «ղրիմյան խաղը ևս մեկ անգամ»։ Նրա խոսքերով՝ եթե Դոնեցկում և Լուգանսկում հանրաքվեներ անցկացվեն, և այդ շրջանները հայտարարեն իրենց անկախության մասին, ապա դա «հայելային կրկնությունը կդառնա Ղրիմի իրադարձությունների»։ Հետո նա զգուշացրել է՝ եթե Ռուսաստանն իրադարձությունների նմանատիպ զարգացման ընթացքում այդ շրջաններ խաղաղապահներ ուղղի՝ տեղաբնակների որոշմանն աջակցելու, ապա դա «անկասկած կհանգեցնի ոլորտային պատժամիջոցների կիրառման»։

Տեղեկացնում է «russian.rt.com»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը