Լրահոս

08.05.2014 09:49


Այսօր Հայաստանի և ՌԴ նախագահները կհանդիպեն

Այսօր Հայաստանի և ՌԴ նախագահները կհանդիպեն

Նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Հանրապետության նախագահն այցի շրջանակներում այսօր հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նույն օրը ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում Սերժ Սարգսյանը Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ կդիտի ՌԴ զինված ուժերի կառավարման վարժանքները: Մոսկվայում Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը:

Այս խորագրի վերջին նյութերը