Հարգելի Իվան Վոլինկին «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված ձեր հարցազրույցում դուք ասել եք, որ պետք է զբաղվեք Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերությունների մեջ՝ օրինակ բերելով Ռուսաստանում ՀԿ-ների գործունեությունը կարգավորելու մասին նոր ընդունված օրենքը։ Կցանկանայի ձեր ուշադրությունը գրավել այն փաստի վրա, որ ՀԿ-ները չեն հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ, հետևաբար նրանց գործողությունը չի կարող անմիջական ազդեցություն ունենալ դիվանագիտական հարաբերությունների վրա։ Ինչ վերաբերում է հայ – ռուսական բարեկամության դեմ ուղղված գործողություններին, ապա կարծում եմ, որ դրա դեմ պայքարի լավագույն միջոցն է հավասարը հավասարին դիվանագիտական հարաբերություններ վարելը, և ոչ թե Հայաստանի Հանրապետությունը դիտարկել կամայական ցանկություններ իրականացնելու վայր։ Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, մարդն իրավունք ունի արտահայտել իր ազատ խոսքը։ Հետագայում այսպիսի խնդիրներից զերծ մնալու նպատակով, կցանկանայի ձեր և Հայաստանում այլ արտակարգ և լիազոր դեսպանների ուշադրությունը գրավել 1961թ․ ապրիլի 18-ին կնքված Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվեցիայի 41-րդ․ հոդվածի 1-ին մասի վրա։ Ստորև ներկայացնում եմ վերը նշված հոդվածը․ ՀՈԴՎԱԾ 41 1. Առանց վնասելու իրենց արտոնություններն ու իմունիտետները, այդ արտոնություններից և իմունիտետներից օգտվող բոլոր անձինք պարտավոր են հարգել նստավայր պետության օրենքները և որոշումները։ Նրանք նաև պարտավոր են չմիջամտել այդ պետության ներքին գործերին։ Միջազգային հարաբերությունների ուսանող Դավիթ Հարությունյան
Ուսանողի բաց նամակը ՌԴ դեսպանին
Հարգելի Իվան Վոլինկին
«Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված ձեր հարցազրույցում դուք ասել եք, որ պետք է զբաղվեք Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերությունների մեջ՝ օրինակ բերելով Ռուսաստանում ՀԿ-ների գործունեությունը կարգավորելու մասին նոր ընդունված օրենքը։
Կցանկանայի ձեր ուշադրությունը գրավել այն փաստի վրա, որ ՀԿ-ները չեն հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ, հետևաբար նրանց գործողությունը չի կարող անմիջական ազդեցություն ունենալ դիվանագիտական հարաբերությունների վրա։ Ինչ վերաբերում է հայ – ռուսական բարեկամության դեմ ուղղված գործողություններին, ապա կարծում եմ, որ դրա դեմ պայքարի լավագույն միջոցն է հավասարը հավասարին դիվանագիտական հարաբերություններ վարելը, և ոչ թե Հայաստանի Հանրապետությունը դիտարկել կամայական ցանկություններ իրականացնելու վայր։ Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, մարդն իրավունք ունի արտահայտել իր ազատ խոսքը։
Հետագայում այսպիսի խնդիրներից զերծ մնալու նպատակով, կցանկանայի ձեր և Հայաստանում այլ արտակարգ և լիազոր դեսպանների ուշադրությունը գրավել 1961թ․ ապրիլի 18-ին կնքված Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվեցիայի 41-րդ․ հոդվածի 1-ին մասի վրա։ Ստորև ներկայացնում եմ վերը նշված հոդվածը․
ՀՈԴՎԱԾ 41 1.
Առանց վնասելու իրենց արտոնություններն ու իմունիտետները, այդ արտոնություններից և իմունիտետներից օգտվող բոլոր անձինք պարտավոր են հարգել նստավայր պետության օրենքները և որոշումները։ Նրանք նաև պարտավոր են չմիջամտել այդ պետության ներքին գործերին։
Միջազգային հարաբերությունների ուսանող
Դավիթ Հարությունյան