Լրահոս

08.05.2014 10:41


«Փյունիկը»՝ Հայաստանի գավաթակիր

«Փյունիկը»՝ Հայաստանի գավաթակիր

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է Հայաստանի գավաթի 2013/2014 թթ. խաղարկության եզրափակիչ հանդիպումը Երևանի «Փյունիկի» և Կապանի «Գանձասարի» միջև: Առաջին խաղակեսին ավելացված ժամանակում հաշիվը բացեց Կամո Հովհաննիսյանը: 59-րդ րոպեին Սարգիս Բալոյանը կրկնապատկեց հաշիվը՝ 2:0: Երկու րոպե անց Նարեկ Բեգլարյանը հաշիվը դարձրեց 2:1: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց, և «Փյունիկը» իր պատմության մեջ 7-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր:

Այս խորագրի վերջին նյութերը