Ղրղզատաջիկական սահմանին միջադեպ է տեղի ունեցել. տուժել է առնվազն 30 մարդ
Ղրղզստանի՝ Տաջիկիստանի հետ սահմանամերձ Օրտո-Բոզ գյուղում զրզղների և տաջիկների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով տուժել է Ղրղզստանի 30 քաղաքացի։ Տաջիկական կողմից տուժողների մասին ոչինչ չի հաղորդվում։
«Տաջիկիստանի քաղաքացիներն, առանց զգուշացնելու, իրենց անասունը բերել են մեր տարածք։ Նրանք հավաքվել են ու սկսել քարեր նետել մեր ուղղությամբ»,–լրագրողներին պատմել են տեղի բնակիչները։
Սահմանամերձ գյուղերի բնակիչների միջև լեզվակռիվը վերաճել է ձեռնամարտի։ Ժամանած ոստիկաններին չի հաջողվել անմիջապես հանդարտեցնել կրքերը։