Լրահոս

08.05.2014 21:31


Հազարավոր աֆղան կանայք տուժում են ընտանեկան բռնությունից

Հազարավոր աֆղան կանայք տուժում են ընտանեկան բռնությունից

Աֆղանստանում նախագահական ընտրություններին մասնակցել են միլիոնավոր կանայք, սակայն, չնայած սոցիալական առաջընթացին, կանանց հանդեպ ֆիզիկական ու սեռական բնույթի բռնությունը շարունակվում է։ Դեռևս 13 տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ կինն Աֆղանստանում կարող է զբաղվել ինչ–որ բանով։ Այսօր միլիոնավոր աֆղան աղջիկներ դպրոց են հաճախում, կանանց համար խորհրդարանում տեղեր են նախատեսված 20%-ի չափով, ավելի շատ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ ծառայում են զինված ուժերում, անգամ Քաբուլի ողջ պատմության ընթացքում մեկ շրջանի ոստիկանության պետ կին է դարձել։ Չնայած «Թալիբանի» իշխանությունը և կանանց բոլոր իրավունքներից զրկելն անցյալում են մնացել, նրանց նկատմամբ բռնությունը մինչ այսօր սովորական երևույթ է մնացել։

Տեղեկացնում է russian.rt.com–ը։

Այս խորագրի վերջին նյութերը