Լրահոս

08.05.2014 12:39


Կենտրոնական հրամանատարության հետախույզ. «Տարածքները հանձնելուց հաշված տարիներ անց կհանձնվեն նաև Արցախն ու Զանգեզուրը»

Կենտրոնական հրամանատարության հետախույզ. «Տարածքները հանձնելուց հաշված տարիներ անց կհանձնվեն նաև Արցախն ու Զանգեզուրը»

Լրագրողների հետ հանդիպմանը Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովն անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հայտարարություններին՝ ասել է.

«Իրենց ասելիքը քիչ բան է նշանակում: Իրենք էլ գիտեն, որ իրենց ասածների վրա ոչ ոք ուշադրոթյուն չի դարձնում»։

Բանախոսը հստակեցրել է, որ տարածքները հանձնելու դեպքում հաշված տարիներ անց կհանձնվեն նաև Արցախը, հետո՝ Զանգեզուրը. «Իսկ ես հույս ունեմ, որ իմ երեխաների, ծոռների օգնությամբ՝ հավերժ ապրելու եմ այս տարածքում: Իսկ ո՞վ է այդ երկգլխանի մարդը Հայաստանում, որ այդ հողերը հանձնի»։

Վարդանովը նշել է, որ Արցախի ազատագրված տարածքներն անհրաժեշտ է վերաբնակեցնել ու բարենպաստ պայմաններ ստեղծել մարդկանց բնակության համար։ Իր հերթին էլ «Տիգրան Մեծ» զորամիավորման հրամանատար Սուրեն Կարապետյանը նշել է, որ երկրում վերջերս փոխզիջումների քաղաքականություն է վարվում, ամեն հարցում գնում են փոխզիջման:

«Նախ՝ պետք է հենց ազատամարտիկներին հարցնել՝ համաձա՞յն են հանձնել այդ տարածքները, թե ոչ, քանի որ նրանց արյան գնով են ազատագրվել այդ տարածքները»,–ասել է նա՝ հավելելով, որ Գետաշենը, Արծվաշենը, Նախիջևանն ու Շահումյանն էլ պետք է ազատագրեն։ Ազատամարտիկ Տիգրան Խանումյանն էլ ասել է, որ Արարատի մյուս կողմում գտնվող հայկական հողերն էլ դեռ պետք է վերցնեն։

Այս խորագրի վերջին նյութերը