5-րդ շարասյուն հասկացությունը, ինչպես հայտնի է, ներկայացնում է երկրի ներսում գտնվող մարդկանց, կառույցները, կազմակերպությունները, խմբավորումները, որոնք աշխատում են սեփական երկրի անվտանգության ու ամբողջականության դեմ: Ցավոք սրտի, մեր երկրում նույնպես առկա են նմանատիպ երևույթներ: Դրա վառ ներկայացուցիչներն են Արման Բաբաջանյանն ու Դավիթ Շահնազարյանը: Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը ներկայացրեց մի զեկույց, որից պարզ դարձավ, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն այնպիսին է, որ իրենք ուզում են հայկական կողմը բերել զիջումների դաշտ և ստիպել հանձնել ազատագրված հողերը: Թե ինչու մենք հասանք այս վիճակին, այլ խոսակցության թեմա է, բայց պարզ է, որ այս հարցում մեղքը առաջին հերթին Սերժ Սարգսյանինն է: Պարզից էլ պարզ է, որ ԱՄՆ-ի նմանատիպ նախաձեռնությունը չի բխում Հայաստանի ու Ղարաբաղի շահերից, սակայն, արի ու տես, որ կան մարդիկ, ովքեր դա չեն հասկանում, և իրենց «թուլափայը» ստանալու համար պատրաստ են հակապետական գործունեություն ծավալել: Այս դասին պատկանող Բաբաջանյանն ու Շահնազարյանը տարածում են այն գաղափարը, թե ԱՄՆ-ը կասեցնում է ռուս-ադրբեջանական գործարքն ընդդեմ Հայաստանի և Ղարաբաղի շահերի: Սրանց համար հողեր կորցնելը, մարդկային զոհերն ու ողբերգությունը կարևոր կատեգորիաներ չեն. նրանց համար էականը ռուսների ու Հայաստանի պետականության դեմ քարոզ անելն է: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ 1in.am-ն արդեն վաղուց հանդիսանում է Բաղրամյան 26-ի ոչ պաշտոնական կայքը, ապա կարելի է եզրակացնել, որ սրանց տերերն իրենց պես են մտածում: Հայաստանին անհապաղ իշխանափոխություն է հարկավող, ձգելու տեղ չկա այլևս: Կա՛մ երկրում իշխանություն է փոխվում, ու մենք նորից ապահովում ենք մեր անվտանգությունը, կա՛մ Սերժ Սարգսյանն իր ծառաների և իր կողմից պաշտպանվող 5-րդ շարասյան հետ կտանի մեզ դեպի կործանում:
«Ճանաչի՛ր քո երկրի 5-րդ շարասյունը»
5-րդ շարասյուն հասկացությունը, ինչպես հայտնի է, ներկայացնում է երկրի ներսում գտնվող մարդկանց, կառույցները, կազմակերպությունները, խմբավորումները, որոնք աշխատում են սեփական երկրի անվտանգության ու ամբողջականության դեմ: Ցավոք սրտի, մեր երկրում նույնպես առկա են նմանատիպ երևույթներ: Դրա վառ ներկայացուցիչներն են Արման Բաբաջանյանն ու Դավիթ Շահնազարյանը:
Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը ներկայացրեց մի զեկույց, որից պարզ դարձավ, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն այնպիսին է, որ իրենք ուզում են հայկական կողմը բերել զիջումների դաշտ և ստիպել հանձնել ազատագրված հողերը: Թե ինչու մենք հասանք այս վիճակին, այլ խոսակցության թեմա է, բայց պարզ է, որ այս հարցում մեղքը առաջին հերթին Սերժ Սարգսյանինն է:
Պարզից էլ պարզ է, որ ԱՄՆ-ի նմանատիպ նախաձեռնությունը չի բխում Հայաստանի ու Ղարաբաղի շահերից, սակայն, արի ու տես, որ կան մարդիկ, ովքեր դա չեն հասկանում, և իրենց «թուլափայը» ստանալու համար պատրաստ են հակապետական գործունեություն ծավալել: Այս դասին պատկանող Բաբաջանյանն ու Շահնազարյանը տարածում են այն գաղափարը, թե ԱՄՆ-ը կասեցնում է ռուս-ադրբեջանական գործարքն ընդդեմ Հայաստանի և Ղարաբաղի շահերի: Սրանց համար հողեր կորցնելը, մարդկային զոհերն ու ողբերգությունը կարևոր կատեգորիաներ չեն. նրանց համար էականը ռուսների ու Հայաստանի պետականության դեմ քարոզ անելն է: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ 1in.am-ն արդեն վաղուց հանդիսանում է Բաղրամյան 26-ի ոչ պաշտոնական կայքը, ապա կարելի է եզրակացնել, որ սրանց տերերն իրենց պես են մտածում:
Հայաստանին անհապաղ իշխանափոխություն է հարկավող, ձգելու տեղ չկա այլևս: Կա՛մ երկրում իշխանություն է փոխվում, ու մենք նորից ապահովում ենք մեր անվտանգությունը, կա՛մ Սերժ Սարգսյանն իր ծառաների և իր կողմից պաշտպանվող 5-րդ շարասյան հետ կտանի մեզ դեպի կործանում:
Արսեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից