ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեում Հայաստանի 2-րդ և 3-րդ պարբերական զեկույցների քննարկում
Մայիսի 7-ին Ժնևում ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն իր 52-րդ նստաշրջանի ընթացքում քննարկեց Հայաստանի 2-րդ և 3-րդ պարբերական զեկույցները ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների Միջազգային դաշնագրի իրականացման վերաբերյալ:
ՀՀ պատվիրակության կազմում, որը ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ընդգրկված էին արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրրակոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, արտաքին գործերի, էկոնոմիկայի, կրթության և գիտության, առողջապահության նախարարությունների, ինչպես նաև դատական դեպարտամենտի ներկայացուցիչները:
Զեկույցի քննարկումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում` կոմիտեի կողմից առաջարկված թեմատիկ հարցերի շրջանակում: ՀՀ պատվիրակության ղեկավարը ներկայացրեց զեկույցը, ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների Միջազգային դաշնագրի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը` օրենսդրական և պրակտիկայում արձանագրված բարեփոխումները, Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված և նախատեսվող քայլերը:
Զեկույցի քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունը պատասխանեց կոմիտեի անդամների կողմից բարձրացված հարցերին, մասնավորապես ներկայացնելով դաշնագրի իրականացման սահմանադրական և իրավական շրջանակները, երկրում տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանման և խթանման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող աշխատանքը:
Մայիսի 23-ին կհրապարակվեն Կոմիտեի կողմից ընդունված եզրակացություններն և առաջարկությունները:
Տեղեկանք` ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն 18անկախ փորձագետներից կազմված ՄԱԿ-ի պայմանագրային մարմին է, որը հսկում է Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների Միջազգային դաշնագրի իրականացման ընթացքը` 5տարի պարբերականությամբ ներկայացվող զեկույցի միջոցով: