Լրահոս

08.05.2014 13:39


«Նոր պատերազմի վտանգը»

«Նոր պատերազմի վտանգը»

Իմ կարծիքով հիմա այն ժամանակը չէ, որ քննարկվի Ղարաբաղի հարցը: Ուկրաինայում կատարվող դեպքերը ցույց են տալիս, որ մեր մեծ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը լարված է, և այդ լարված մթնոլորտում քննարկել Ղարաբաղի հարցի լուծման ճանապարհները, ակնհայտորեն տանում է դեպի պատերազմ:
Ինչո՞ւ:
Պատասխանը հստակ է: Մինսկի խմբի համանախագահները մեր ռեգիոնում աշխարհաքաղաքական շահեր ունեցող տերություններն են` հանած Թուրքիան և Իրանը, որոնք իրականում ավելի կենսական շահեր ունեն մեր ռեգիոնում, քան անգամ համանախագահ երկրները: Ստեղծված իրավիճակում, երբ համանախագահ երկրներն այսօր վերածվել են հակամարտող կողմերի և ներքաշվել են ուկրաինական թնջուկի մեջ, սկսել քննարկել Ղարաբացի հարցը, միանշանակ նշանակում է սկսել հայ-ադրբեջանական պատերազմ:

Հ.Գ. Այն անձինք, որոնք Հայաստանի քաղաքացի են և ներքաշվում են այդ «դիսկուսիայի» մեջ, պետք է պատերազմական ժամանակաշրջանի կանոններով, եթե պատերազմը, այնուամենայնիվ, սկսվի, պատասխանատվության ենթարկվեն:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը