«Սերժ Սարգսյանն այդպես էլ չհասկացավ բենզին ծախելու ու երկիրը ղեկավարելու տարբերությունը»
Երբ 1990-ի սկզբի ծանր տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը զբաղված էր բենզին ու սոլյարկա ծախելով, դժվար էր պատկերացնել, թե մի օր այդ մարդը երկիր կղեկավարի: Բայց, արի ու տես, որ այդ օրը եկել է, և նա արդեն քանի տարի է՝ բենզին ծախելու փոխարեն Բաղրամյան 26-ն է գրավել: Երբ դու բենզին ես ծախում, դու կարաս քեզ թույլ տաս բառադի բաներ խոսալ, սեփական բիզնեսն առաջ տանելու համար սրան-նրան քցել: Բայց երբ դու գոնե ֆորմալ առումով երկրի նախագահն ես, ապա դու չպետք է քեզ նման բան թույլ տաս: Դու իրավունք չունես ասես, որ, օրինակ, «Աղդամը մեր հայրենիքը չէ», կամ որ «Հայաստանը պատրաստ է հանձնել ազատագրված տարածքները»: Դու իրավունք չունես «քցես» ռուսներին, հետո «քցես» ամերիկացիներին, հետո ասոցացման գործընթաց սկսես, ու վերջում, «քցելով» եվրոպացիներին, խնդրվես, որ քեզ Մաքսային միություն ընդունեն, ու դա անհետևանք մնա: Սերժ Սարգսյանի այս պահվածքի արդյունքները մենք հիմա տեսնում ենք, երբ ԱՄՆ-ը փաստացի պնդում է, որ մենք պետք է հողեր հանձնենք: Սրա միակ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: Եվ, այս պահից ի վեր, նրան իշխանությունից հեռացնելը դառնում է մեր պետականությունը պահպանելու միակ ուղին:
«Սերժ Սարգսյանն այդպես էլ չհասկացավ բենզին ծախելու ու երկիրը ղեկավարելու տարբերությունը»
Երբ 1990-ի սկզբի ծանր տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը զբաղված էր բենզին ու սոլյարկա ծախելով, դժվար էր պատկերացնել, թե մի օր այդ մարդը երկիր կղեկավարի: Բայց, արի ու տես, որ այդ օրը եկել է, և նա արդեն քանի տարի է՝ բենզին ծախելու փոխարեն Բաղրամյան 26-ն է գրավել:
Երբ դու բենզին ես ծախում, դու կարաս քեզ թույլ տաս բառադի բաներ խոսալ, սեփական բիզնեսն առաջ տանելու համար սրան-նրան քցել: Բայց երբ դու գոնե ֆորմալ առումով երկրի նախագահն ես, ապա դու չպետք է քեզ նման բան թույլ տաս: Դու իրավունք չունես ասես, որ, օրինակ, «Աղդամը մեր հայրենիքը չէ», կամ որ «Հայաստանը պատրաստ է հանձնել ազատագրված տարածքները»:
Դու իրավունք չունես «քցես» ռուսներին, հետո «քցես» ամերիկացիներին, հետո ասոցացման գործընթաց սկսես, ու վերջում, «քցելով» եվրոպացիներին, խնդրվես, որ քեզ Մաքսային միություն ընդունեն, ու դա անհետևանք մնա:
Սերժ Սարգսյանի այս պահվածքի արդյունքները մենք հիմա տեսնում ենք, երբ ԱՄՆ-ը փաստացի պնդում է, որ մենք պետք է հողեր հանձնենք: Սրա միակ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: Եվ, այս պահից ի վեր, նրան իշխանությունից հեռացնելը դառնում է մեր պետականությունը պահպանելու միակ ուղին:
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից