Նորանշանակ նախարար. «Սպորտը կուսակցություններ չի ճանաչում»
Այսօրվա կառավարության նիստից հետո Սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը, պատասխանելով իր ապագա ծրագրերի վերաբերյալ հարցին, ասել է, թե պատրաստ է մամուլի հետ թափանցիկ շփվել նշանակումից 100 օր անց:
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում ձեզ: Մամուլի հետ մեր աշխատանքը կլինի թափանցիկ եւ կազմակերպված: Իսկ կուսակցությունների մասին հարցին չեմ ցանկանում պատասխանել: Ես անկուսակցական եմ, իսկ սպորտը կուսակցություններ չի ճանաչում: Բավական է այդ մասին խոսել»,-ասել է Ղազարյանը: