«Օր օրի վերացող պետականության հետևանքներն են սրանք»
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթում ինձ համար առանձնացրեցի հետևյալ մասերը`
1. Միջանկյալ ստատուս նա առաջարկում է տրամադրել «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքին, որը չի վերահսկվում Բաքվի կողմից»: Անգլերենում գրված է «former Nagorno-Karabakh Autonomous Region»: Խոսքը, փաստորեն, մարզի մասին է: Այսինքն, առանց ԼՂՀ կորցրած Մարտունու, Մարտակերտի շրջանների մի մասի և ամբողջ Շահումյանի շրջանի: Սա սովետական ԼՂԻՄ-ից փոքր տարածք է:
2. Որպես Հայաստանի օգուտ կարգավորումից՝ նա նշում է «բաց սահմաններ, ավելի մեծ անվտանգություն»: Ու վերջ Որպես Ղարաբաղի օգուտ՝ նշում է «մեկուսացման ու կախվածության կապանքներից ազատվելը»: Եվ վերջ Իսկ Ադրբեջանի համար` «համաշխարհային խաղացող, տարածաշրջանային առևտրային կենտրոն և անվտանգության ոլորտի ամուր գործընկեր կայանալու ճանապարհին»:
Տեսեք՝ ինչ դերեր է նա Ադրբեջանին և մեզ առաջարկում:
Սա, ի դեպ, մեր ընտրած դերն է: Օր օրի վերացող պետականության հետևանքներն են սրանք: Մինչ օրս իմ կարդացած կարգավորման առաջարկներից վատթարագույնն է սա: Կազիմիրովի կայքում տեղադրված Մինսկի խմբի կարգավորման նախկին առաջարկները ավելի բարենպաստ էին մեզ համար:
«Օր օրի վերացող պետականության հետևանքներն են սրանք»
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթում ինձ համար առանձնացրեցի հետևյալ մասերը`
1. Միջանկյալ ստատուս նա առաջարկում է տրամադրել «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքին, որը չի վերահսկվում Բաքվի կողմից»: Անգլերենում գրված է «former Nagorno-Karabakh Autonomous Region»:
Խոսքը, փաստորեն, մարզի մասին է:
Այսինքն, առանց ԼՂՀ կորցրած Մարտունու, Մարտակերտի շրջանների մի մասի և ամբողջ Շահումյանի շրջանի:
Սա սովետական ԼՂԻՄ-ից փոքր տարածք է:
2. Որպես Հայաստանի օգուտ կարգավորումից՝ նա նշում է «բաց սահմաններ, ավելի մեծ անվտանգություն»: Ու վերջ
Որպես Ղարաբաղի օգուտ՝ նշում է «մեկուսացման ու կախվածության կապանքներից ազատվելը»: Եվ վերջ
Իսկ Ադրբեջանի համար` «համաշխարհային խաղացող, տարածաշրջանային առևտրային կենտրոն և անվտանգության ոլորտի ամուր գործընկեր կայանալու ճանապարհին»:
Տեսեք՝ ինչ դերեր է նա Ադրբեջանին և մեզ առաջարկում:
Սա, ի դեպ, մեր ընտրած դերն է: Օր օրի վերացող պետականության հետևանքներն են սրանք:
Մինչ օրս իմ կարդացած կարգավորման առաջարկներից վատթարագույնն է սա: Կազիմիրովի կայքում տեղադրված Մինսկի խմբի կարգավորման նախկին առաջարկները ավելի բարենպաստ էին մեզ համար:
Արթուր Ղազարյանի ֆեյսբուքյան էջից