Տիգրան Ուրիխանյան. «Այս անգամ մեծահոգաբար բացառություն ենք անում»
Գաղտնիք չէ, որ կան լրատվամիջոցներ, որոնք աշխատունակ են դառնում միայն խիստ կոնկրետ ներարկումների պարագայում: Սույն լրատվամիջոցների տեսակետերն ու կողմնորոշումները ուղղակիորեն կապված են տվյալ լրատվամիջոցում արված ֆինանսական ներարկման դոզայից: Մասնավորապես, կա այսպիսի մի թերթոն՝ «Հայոց աշխարհ», որը մշտապես կախված է եղել այս կամ այն քաղաքական գործչի կամ ուժի բարեգթությունից: Եվ երբ տվյալ ուժը կամ գործիչը հանկարծ որոշում է այլևս բարեգութ չլինել և իր ֆինանսները չուղղել անիմաստ մի թերթոնի, ահա այդտեղ է, որ նմանօրինակ թերթոնների մոտ ի հայտ է գալիս լուրջ պսիխոզ: Նրանք ընկնում են «տղամարդու հիստերիա» հայտնի կլինիկական դեպքի տակ, որի հիմնական ախտանիշներից մեկը մռայլաբանությունն ու մարազմն է: Դեպքը, ինչպես պնդում են ոլորտի մասնագետները, բուժման ենթակա չէ, ուստի մնում է ընդամենը հանդուրժող լինել նմանօրինակ ախտաբանական երևույթների հանդեպ: Չնայած ես անձնապես համաձայն չեմ հոգեբույժների նշյալ տեսակետի հետ: Բավական է որոշակի դոզայով ֆինանսական ներարկում, և «Հայոց աշխարհի» ախտաբանական մտասևեռումը այլ հասցեատեր կգտնի: Իհարկե, մենք չէինք անդրադառնա մի թերթոնի, որը վստահաբար կարդում է միայն սույն թերթոնի խմբագիրն ու պատվիրատուն, բայց այս անգամ մեծահոգաբար բացառություն ենք անում:

ՀՀ ԱԺ ԲՀԿ խնբակցության անդամ՝
Տիգրան Ուրիխանյան