Ուկրաինան ավելացնում է զորքերի խմբավորումները Ռուսաստանի հետ սահմանին
Ռուսաստանի հետ սահմանին կենտրոնացված են ուկրաինական զորքերի 15–հազարանոց խմբավորումները։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ փոխնախարար Անատոլի Անտոնովը։ Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը հետ է տարել զորքերը ռուս–ուկրաինական սահմանից, և հիմա նրանք գտնվում են այնտեղ, որտեղ տեղի են ունենում մշտական զորավարժություններ։ ՆԱՏՕ–ի և ԱՄՆ–ի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ չունեն որևէ տվյալ, որ ռուսական զորքերի դիրքերը Ուկրաինայի հետ սահմանի երկայնքում փոխվել են։
Անտոնովի խոսքերով՝ ուկրաինական ուժերի կենտրոնացումը ռուս–ուկրաինական սահմանին շարունակվում է։ Միաժամանակ կատարվում է ՆԱՏՕ–ի խմբավորումների ուժեղացում Արևելյան Եվրոպայում։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։