Լրահոս

08.05.2014 17:46


Վիրահայոց թեմում հոգեհանգստյան արարողություններ կատարվեցին Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին

Վիրահայոց թեմում հոգեհանգստյան արարողություններ կատարվեցին Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին

Մայիսի 8-ին՝ Երկրապահի օրը, Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում կատարվեցին հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալների, Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակի հոգեհանգստյան արարողություններ:

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հանդիսապետությամբ թեմի առաջնորդի՝ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հասարակական կառույցների, վետերանների միության աղոթք բարձրացվեց Արզախյան նահատակների հոգու խաղաղության համար:

Հավարտ արարողության Առաջնորդ Սրբազանը իր խոսքում Արցախյան հերոսամարտի զոհված ազատամարտիկներին նմանեցրեց Քրիստոսի համար նահատակված մարտիրոս քրիստոնյաներին, որոնց թափված արյամբ հիմնվեց Հիսուսի Եկեղեցին և հայ քաջամարտիկների հեղված արյամբ ազատագրվեց Արցախը ու զորացավ Հայոց երկիրը: Սրբազան Հայրը Երկրապահի օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսքեր ուղղեցԵրկրապահ Կամավորական միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, մաղթեց նրան երկար տարիների արևշատ և խաղաղ կյանք:

Այս խորագրի վերջին նյութերը