Լրահոս

08.05.2014 17:43


Կայացել է ՌԴ–ի, ՀՀ–ի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հանդիպումը

Կայացել է ՌԴ–ի, ՀՀ–ի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հանդիպումը

Այսօր՝ Կրեմլում, կայացել է Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սերժ Սարգսյանի, Ալեքսանդր Լուկաշենկոյի, Էմոմալի Ռահմոնի և Ալմազբեկ Ատամբաևի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ աշխարհում պահպանվում են ոչ այնքան քիչ մարտահրավերներն ու սպառնալիքները։

«Դուք գիտեք, որ Եվրոպայում կրկին գլուխ է բարձրացնում մարտնչող ազգայնականությունը, այն նույնը, որը ժամանակին հանգեցրեց նացիստական գաղափարախոսության ի հայտ գալուն»,–ասել է Պուտինը՝ բերելով Ուկրաինայի օրինակը.

«Մեզ համար եղբայրական Ուկրաինայի օրինակը առարկայորեն ցույց է տալիս, որ անպատասխանատու քաղաքականությունը շատ դժբախտություններ և կուրուստներ է բերում։ Հարյուրավոր մարդիկ զրկված են խաղաղ, ապահովված ապրելու հնարավորությունից։ Մեզ համար, իհակրե, միևնույն չէ, թե ինչ է կատարվում Ուկրաինայում»։

Պուտինն ավելացրել է, որ այսօր՝ ոչպաշտոնական հանդիպման շրջանակներում, մտքեր կփոխանակեն Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև կքննարկեն Եվրասիական միությանը ՀՀ–ի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի ինտեգրվելու գործընթացը։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ–ին, ապա, իհարկե, առաջին հերթին կխոսենք այն մասին, որ մենք պետք է միասին անխոս ապահովենք մեր ժողովուրդների անվտանգությունը»,–ասել է Պուտինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը