Աշխարհ

08.05.2014 22:00


Մի շարք դեսպաններ բոյկոտել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատան կազմակերպած միջոցառումը

Մի շարք դեսպաններ բոյկոտել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատան կազմակերպած միջոցառումը

Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն իր հիասթափությունն է արտահայտել ՌԴ դեսպանությունում Հաղթանակի օրվան նվիրված ընդունելությանը Հայստանում հավատարմագրված մի շարք օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների բացակայության կապակցությամբ:

Վետերաններին ու ներկաներին շնորհավորելով Մայիսի 9-ի տոնի կապակցությամբ, դեսպանը նշել է, որ այդ օրը ողջ աշխարհը նշում է ֆաշիզմի դեմ տարած ընդհանուր հաղթանակը, և այդ լույսի ներքո օտարերկրյա մի շարք դիվանագետների բացակայությունն առնվազն տարօրինակ է:

Միջոցառմանը հիմնականում բացակայել են արևմտյան դինավագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչները:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը