ԱՄՆ դեսպանատուն. «Բանակցությունների միջոցով ցանկացած կարգավորում փոխզիջում է ենթադրում»
Twitter-ի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միկրոբլոգում Ջեյմս Ուորլիքի` Ղարաբաղի շուրջ հայտարարությունը քննադատողներին ուղղված գրառում է հայտնվել: Այս մասին հաղորդում է news.am–ը։
«Երեք հնարավոր ելք կա` բանակցությունների միջոցով կարգավորում, շարունակական, անընդունելի ստատուս-քվո կամ էլ` պատերազմ: Լեռնային Ղարաբաղի համար խաղաղություն ընտրեք»,- ասվում է հայտարարության մեջ:
Դեսպանատունը նշում է, որ բոլոր նրանք, ովքեր քննադատաբար են մոտենում Ուորլիքի հայտարարությանը, պետք է հիշեն, որ «բանակցությունների միջոցով ցանկացած կարգավորում փոխզիջում է ենթադրում»:
«Եթե կողմերը մինչեւ վերջ իրենց ուզեցածը պահանջեն, ապա շատ եւ շատ երկար են սպասելու»,- ասվում է հայտարարության մեջ:

Մանրամասները՝ news.am–ում։