Աշխարհ

09.05.2014 00:38


Կալիֆորնիայի խորհրդարանը ընդունեց ԼՂ-ի անկախությունը ճանաչող բանաձևը

Կալիֆորնիայի խորհրդարանը ընդունեց ԼՂ-ի անկախությունը ճանաչող բանաձևը

«Կալիֆորնիա նահանգի խորհրդարանը այսօր ջախջախիչ մեծամասնությամբ (70 կողմ, 1 դեմ) պատմական քայլ կատարեց՝ որդեգրելով Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձը»,-«Ազատություն» ռ/կ–ի փոխանցմամբ, հայտնում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն։

«Առավել գնահատելի ենք համարում այն իրողությունը, որ Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը ազատության և ինքնորոշման սկզբունքները ամրապնդող իր այս քաջարի քայլը կատարեց՝ ի հեճուկս ադրբեջանական ուժեղ ճնշումներին։ Գնահատելով նահանգային օրենսդիր մարմնի այս բանաձևին կողմ քվեարկած յուրաքանչյուր օրենսդիրի քայլը՝ ցանկանում ենք առանձին գնահատանք արձանագրել այդ մարմնի անդամներ Մայք Գաթոյի, Ադրին Նազարյանի, Քաջո Աչաջյանի և խորհրդարանի նախագահ Ջոն Փերեզի հանդեպ, որոնք ղեկավարեցին այս դրական արդյունքը ապահոված ջանքերը՝ հարազատորեն ներկայացնելով իրենց ընտրատարածքի բնակչության շահերը»,- հայտարարում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն՝ բանաձևը համարելով վճռական հաղթանակ հայ ժողովրդի, Ղարաբաղի բնակչության և հանուն ինքնորոշման իրավունքի պայքարող բոլոր ժողովուրդների համար։

Մանրամասները՝ azatutyun.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը