Լրահոս

09.05.2014 10:12


Եզդիներին ստիպում են «հարկ» վճարել ոչխարի տեսքով

Եզդիներին ստիպում են «հարկ» վճարել ոչխարի տեսքով

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

Հարգելի պարոն ոստիկանապետ,

Ձեզ ենք դիմում մի խնդրի կապակցությամբ, որը հույս ունենք իր վերջնական լուծումը կստանա: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությանը խնդրանքով դիմել են մի խումբ եզդի անասնապահներ: Բանն այն է,որ մայիսին սար բարձրանալիս Արարատի մարզի եզդի անասնապահները Գառնի գյուղում հանդիպում են խնդիրների, որոնք ոչ մի կերպ հնարավոր չէ տեղավորել օրիանականության սահմաներում: Ամեն տարի սար բարձրանալիս, երբ նրանք հայտնվում են Գառնի գյուղի տարածքում նրանց ստիպում են «հարկ» վճարել ոչխարի տեսքով: Գառնի գյուղի բնակիչ` ոմն Ջիվան, գյուղի տարածքով անցնող եզդի անասնապահներին տեղեկացնում է , որ գյուղի ճանապարհով անցնելու կամ գյուղի արոտավայրերի տարածքում հանգստանալու համար իրեն պետք է «հարկ» վճարեն: Նրա այս առաջարկին դեմ դուրս եկողները անախորժ պատմությունների մեջ են ընկնում և շատերը ստիպված են լինում տուրք տալ նրա խաբեբայությանը: Մեզ դիմող անասնապահները տեղեկացնում են, որ անցյալ տարիներին մի քանի անգամ դիմել են տեղի ոստիականությանը, սակայն որևէ կերպ իրավիճակը չի փոխվել: Ուստի խնդրում ենք Ձեզ` ձեռնարկել միջոցներ, որպեսզի այս օրերին սար բարձրացող եզդի անասնապահները նման անօրինական գործողությունների զոհ չդառնան: Մենք համոզված ենք, որ այս խնդիրը Ձեր կողմից անարձագանք չի մնա:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպություն

Այս խորագրի վերջին նյութերը