Լրահոս

09.05.2014 10:23


«Գործուղումների մեկնելը լուրջ խնդիր է դարձել ԱԺ-ում»

«Գործուղումների մեկնելը լուրջ խնդիր է դարձել ԱԺ-ում»

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործուղումների մեկնելը լուրջ խնդիր է դարձել ԱԺ-ում, ավելին՝ վերջին ամիսներին պատգամավորներին գործուղումների ուղարկում են հնարավորինս քիչ և կարճ ժամանակով։ ԱԺ ղեկավարությունը պատգամավորներին գործուղման է ուղարկում կոնկրետ տվյալ միջոցառման օրը և պահանջում վերադառնալ միջոցառման ավարտից անմիջապես հետո։ Այնինչ, նախկինում պատգամավորները հնարավորություն ունեին գործուղման մեկնել մեկ-երկու օր շուտ, և ավելի մնալ մի քանի օր։

Այժմ, «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ, պատգամավորներին նաև խնդրում են՝ եթե այդ միջոցառման ժամանակ ելույթ կամ զեկույց չունեն, ապա լավ կլինի՝ ընդհանրապես չմեկնեն։

Այս իրավիճակի պատճառը ֆինանսների բացակայությունն է. ԱԺ-ն ի վիճակի չէ պատգամավորին մեկ-երկու օրվա գիշերակացի և օրապահիկի գումար տալ՝ պատճառաբանելով, որ բյուջեում գումար չկա։ Երկրորդ պատճառը, կարծես թե, քվորում չապահովելու մտավախությունն է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը