«ԲՄՎ»-ն բախվել է ժայռաբեկորին. վարորդն ու երկու ուղևորը տեղում մահացել են
Մայիսի 8-ին` ժամը 23:51-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 34 DZ 133 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ժայռաբեկորներին:
ՃՏՊ-ի հետևանքով վարորդ` 1980 թ. ծնված Ա. Մ.-ն, և 2 ուղևորները տեղում մահացել են, իսկ ուղևոր` 1977 թ. ծնված Ն. Մ.-ն տեղափոխվել է Թալին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ա. Մ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: