Լրահոս

09.05.2014 19:16


ԱՄՆ-ը մտադիր չէ Սիրիայի խնդրով հերթական բանակցություններն անցկացնել

ԱՄՆ-ը մտադիր չէ Սիրիայի խնդրով հերթական բանակցություններն անցկացնել

«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ը հարկ չի համարում Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցով անցկացնել ժնևյան բանակցությունների երրորդ փուլը: Այս մասին ճեպազրույցում հայտնել է պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը:

«Մենք Ժնևում բանակցությունների երկու փուլ ենք ունեցել և չենք պատրաստվում երրորդն անցկացնել, քանի դեռ Ասադի ռեժիմը չի նստել կլոր սեղանի շուրջ ու խոսել իրական խնդիրներից, որոնք պետք է քննարկել»,-ասել է Հարֆը: Ըստ նրա` ճգնաժամի հաղթահարման բանակցություններում առաջխաղացում չստացվեց Սիրիայի իշխանությունների պատճառով:

Այս խորագրի վերջին նյութերը