Աշխարհ

09.05.2014 11:34


Նյու Յորքի դատարանում ծայրահեղական իսլամիստն արտասվել է

Նյու Յորքի դատարանում ծայրահեղական իսլամիստն արտասվել է

lenta.ru-ի փոխանցմամբ` մահմեդական ծայրահեղական քարոզիչ, Լոնդոնի նախկին իմամ Աբու Համզան Նյու Յորքի դատարանում հայտնել է, որ երկու ձեռքն ու աչքը կորցրել է 1993թ.՝ Պակիստանում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով։

Պակիստանի զինվորականների հետ պայթուցիկի պատրաստման նախագծի վրա աշխատելիս նա քիմիական նյութերով արկղ էր վերցրել, որը պայթել էր իր ձեռքերում, ինչի հետևանքով հայտնվել էր կոմայում:

Դատարանում իր վեցժամյա ելույթի ընթացքում Համզան արտասվել է՝ հիշելով Սրեբրենիցայի կոտորածը, երբ սպանվել էին հազարավոր մահմեդականներ։ Ըստ նրա՝ Սրեբրենիցա այցելելուց հետո որոշել էր, որ մահմեդական երիտասարդությանը պետք է սովորեցնել պաշտպանվել թշնամիներից։

Նախկին իմամը մեղադրվում է Օրեգոնում ջիհադիստների ճամբար կազմակերպելու փորձի, «Ալ Քաիդային» եւ «Թալիբանին» օգնելու, 1998 թ. օտարերկրյա զբոսաշրջիկների խմբին առեւանգած Եմենի ապստամբներին աջակցելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը